Շուշի-Լաչին ճանապարհին ռուս խաղաղապահների բենզատարը շրջվել է․ կայանված հայկական մարդատարներ են բռնկվել

Շուշի-Լաչին ճանապարհին ռուս խաղաղապահների բենզատարը շրջվել է․ կայանված հայկական մարդատարներ են բռնկվել

Շուշի-Լաչին ավտոճանապարհին ռուս խաղաղապահներին պատկանող  «Կամազ» մակնիշի բեռնատար է շրջվել, ինչ հետևանքով հրդեհ է բռնկվել։  Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԻՆ-ը։ Հաղորդվում է, որ 8 տոննա տարողությամբ բենզատարը շրջվել է ճամփեզրին։ Պատահարի հետևանքով բռնկվել են նաև հայերի պատկանող «Համմեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որոնք կայանված են եղել ճանապարհի եզրին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ հրշեջ-փրկարարները մարել են կրակը՝ կանխելով դրա տարածումը հարակից տարածքներ։ Ռուսական կողմից ու Արցախի իշխանություններից միջադեպի վերաբերյալ  տեղեկություններ չկան։ Չի հաղորդվում նաև տուժածների մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/694485.html

© factor.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ