Շուշան Պետրոսյանի սուր արձագանքը` Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. մանրամասներ

Շուշան Պետրոսյանի սուր արձագանքը` Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. մանրամասներ

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը այս տարիների ընթացքում անդրադարձել է երկրում տեղի ունեցող մի շարք իրադարձությունների, ու բարձրաձայնել է խնդիրների մասին։ Քիչ չեն նաև երգչուհու հայտարարությունները Արցախի ու արցախցիների վերաբերյալ։ Երգչուհին նաև հուզիչ ու գեղեցիկ կատարումներով է անդրադառնում Արցախին։

Արդեն օրեր առաջ հայտնի դարձավ, որ, ըստ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագրի, Հունվարի 1-ից Արցախի հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

https://tema.am/20993/

Շուշան Պետրոսյանը, թեմայի հետ կապված գրառում էր արել սոցիալական իր էջերում՝ նշելով.

«Արցախը Հայաստան է ու սկիզբ»՝ այսպիսով հակադարձելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռ տարիներ առաջ հնչեցրած արտահայտությանը, թե «Արցախը Հայաստան է ու վերջ»։

Հավելենք, որ այս շրջանում ևս երգչուհին հաճախ էր երկրում տիրող իրավիճակի մասին հրապարակումներ անում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ