Այն բոլորովին չոր չէ, ուստի կրեմի կարիք չի զգացվի: Բաղադրիչներ Ալյուր— 1 բաժակ, Հավկիթ — 5 հատ Շաքարավազ — 1 բաժակ, Փխրեցուցիչ— 2,5 թ/գ Աղ— մի պտղունց,

Ջուր— 140 մլ Կիտրոնաթթու — 1/4թ/գ, Ձիթապտղի յուղ — 90 մլ Պատրաստման եղանակը Վերցնում ենք հավկիթները և առանձնացնում դեղնուցը սպիտակուցից: Խառնում ենք ալյուրը, փխրեցուցիչը, աղը, 150 գր. շաքարավազը: Փոքրիկ անցք ենք անում ալյուրի մեջ և այնտեղ լցնում ենք դեղնուցները, ապա ավելացնում ջուր: Խառնում ենք: Ավելացնում ենք ձիթապտղի յուղը: Խառնում ենք գդալով, իսկ հետո հարիչով, մինչև կդառնա միաձույլ զանգված:
Հարում ենք 5 ձվի սպիտակուցները այնքան, մինչև կստացվի կայուն փրփուր: Դանդաղ լցնում ենք կիտրոնաթթուն, խարում ենք, ապա ավելացնում ենք մնացած շաքարավազը և կրկին հարում ենք, մինչև ստացվի խիտ զանգված: Սպիտակուցները ավելացնում ենք խմորին և դանդաղ ու խնամքով խառնում ենք սիլիկոնե փայտիկով: Ջեռոցը ջերմաստիճանը հասցնում ենք 180 աստիճանի: Ամանի մեջ դնում են յուղաթուղթը և վրան լցնում խմորը: Եփում ենք այն 45 րոպե: Եփելուց հետո թողնում ենք բիսկվիտը մի փոքր սառչի, ապա մատուցում: Այս բիսկվիտը պահպանվում է մեկ շաբաթ: Միայն հարկավոր է այն փաթաթել թղթով: Բարի ախորժակ:
