Այս պատմությունը եղել է Ավստրալիայում, մի սովորական ընտանիքում: Ընտանիքի ամենափոքր անդամին՝ 2 ամյա Ալեքսանդրին, այդ օրն իրենց հետ տարել էին զբոսանքի: Մինչ մեծահասակները զբաղված էին իրենց գործերով, փոքր Ալեքսանդրն ընկավ ջուրը և սկսեց խեղդվել: Ծնողները չէին նկատել նրան:
Բայց տղան ունի պահապան հրեշտակ. Լիլան՝ ընտանիքի սիրելի շունը: Զգալով, որ մի բան այն չէ՝ շունը գցվեց դեպի ջուրը, որպիսի հանի երեխային, բայց ապարդյուն: Այդ ժամանակ Լիլան վազեց Դեվիդի՝ երեխայի հոր մոտ, սկսեց հաչել և ատամներով քաշել դեպի ջուրը:
Հայրը՝ սարսափահար եղած, կես ժամ փորձում էր վերականգնել երեխայի շնչառությունը, մինչ եկավ շտապօգնությունը և նրան հասցրեցին հիվանդանոց:
Բժիշկները վախենում էին, որ երեխայի ուղեղում կարող են անուղղելի վնասվածքներ լինել:
Սակայն Ալեքսանդրը ծնվել էր երջանիկ աստղի տակ, և արդեն 48 ժամ անց նա կարողացավ ինքնուրույն շնչել: Բժիշկները նրան հանեցին արհեստական կոմայից և խոստովանեցին, որ ուղղակի հրաշք է երեխայի նման արագ վերականգնումը:
Հենց Լիլան փրկեց երեխայի կյանքը և շատ էր կարոտում, մինչ իր լավագույն ընկերը հիվանդանոցում էր: Շուտով երեխան վերադարձավ տուն, իսկ ընտանիքը մինչ կյանքի վերջ պարտական կլինի շնիկին:
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;