Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Արժանապատվության հավաք՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 30-ամյանկին։ Հիշեցնենք, որ հավաքի կոչով դիմել էր ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։
Հավաքին մասնակից քաղաքացիներից մեկը, որը մարտական ուղի է անցել, նշեց, որ Հունվարի 28-ն իր համար վեհ օր է, որին, ցավոք, շատերը դավաճանեցին․
«Սկսած այն շենքում նստածից (ձեռքը պարզելով դեպի կառավարության շենքը), որ քովիդ ընկավ, որոշում է երբ քովիդով վարակվի, երբ ավարտի, իր ականջն ուղղակի Ալիևը քաշեց ասեց՝ «Պետք է բանակի տոն չնշես, թե չէ ականջներդ կկտրեմ»։ Բայց սա մեր տոնն է, մենք նշում ենք, նշելու ենք և ես համոզված եմ՝ մեկ տարի հետո այս հրապարակում մեծ շքերթով ենք նշելու»,-ասաց քաղաքացին։