Նոր տուն վերադարձա ու տեղս չեմ գտնում, ճանապարհին ամբողջ մարմնով դողում էի ․․․

Նոր տուն վերադարձա ու տեղս չեմ գտնում, ճանապարհին ամբողջ մարմնով դողում էի ․․․

Սիլվա Յուզբաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

На данном изображении может находиться: 1 человек

 

 

-Նոր տուն վերադարձա պտուղ-բանջարեղենի փոքրիկ խանութից ու տեղս չեմ գտնում, ճանապարհին ամբողջ մարմնով դողում էի ․․․
Հա մտածում եմ այդ մանկամարդուհին ինչպե՞ս կարողացավ շշպռել ինձ։ Ուրեմն խանութում մի հինգ-վեց տարեկան շատ գեղեցիկ , հայկական անթերի դիմագծերով, նշաձև , սևորակ աչուկներով աղջնակ ձայնը գլուխն էր գցել, նախ պարային շարժումներով համեմված երգեց ռուսերեն, հետո որոշեց դարձյալ ռուսերենով երկխոսել արկղերում բազմած մրգերի հետ, խնձորի հետ չափածո խոսեց, ինչ-որ ոտանավոր դնդնաց, դարձյալ ռուսերենով , երբ մոտեցավ լոլիկի արկղին , ուղղակի ճչաց․-ооо! я обожаю помидоры мама, много купи, помидоры и яблоки – моя любимая еда! /Օ՜, ես պաշտում եմ լոլիկը, մամա շատ գնիր, լոլիկն ու խնձորը իմ սիրելիներն են/
Տեսա, որ երիտասարդ մայրիկը ամեն ինչից ընտիրը և թանկը գնել էր
ու դրամարկղի մոտ, սպասում էր մուծումներին։
Որոշեցի խոսեցնել չարաճճի գեղեցկուհուն։ Մտածում էի տեղաբնակ չեն , կամ գուցե նոր են վերադարձել հայրենիք , պարզվեց , որ մաքուր երևանցի է, ծնված այստեղ ,ծնողները հայ են, ասացի, որ շատ գեղեցիկ ես, հարցրի’ հայերենո՞վ էլ ես այդպես լավ խոսում, երգում-արտասանում։ Միանգամից պատասխանեց ․- շատ լավ գիտեմ, բայց չեմ սիրում հայերեն խոսել, տանն էլ եմ ռուսերեն խոսում, համ էլ քոլեջ եմ գնում ռուսական, համ էլ ֆրանսերեն ենք այնտեղ սովորում։ Բացատրեցի, որ տարբեր լեզուներ իմանալը հրաշալի է, մեծ առավելություն է, պոմիդոր, խնձոր սիրում- պաշտում ես, բայց
քո մայրենին չե՞ս սիրում, ու շարունակեցի’
մայրենի լեզուն առաջնայինն է, ասում ես հայերենը չեմ սիրում, նույնն է , թե ասես մայրիկիդ չես սիրում։ Աղջնակի համար ես արդեն անտանելի էի դառնում , հայացքով մորն էր փնտրում։ Իհարկե մայրը մեջքով կանգնած մեզ լսում էր , ի դեպ ես հայերեն էի հետը զրուցում, ինքը համառորեն ռուսերենով էր պատասխանում։ Մեկ էլ չարացած նայեց վրաս, նշաձև աչքերը կլորացան ու բարձր ասաց․-Это мой выбор / դա իմ ընտրությունն է/ և մի նախադասություն հայերենով ավելացրեց, որ ես իրավունք չունեմ իրեն նկատողություն անել և կատաղած պոկվեց մոր մոտ ։
Ես պապանձվեցի ․․․ Իսկապես մարմնովս դող անցավ, գնումներիս մասին էլ մոռացա, մոտեցա մի երկու կապ կանաչի վերցնեմ, տեսա որ աղջնակը ինձ մատնացույց անելով բողոքում, պատմում էր մորը։ Մտածեցի , չլինի՞ թե մայրը հարձակվի վրաս․․․
Երբ դուրս էին գալիս խանութից, փոքրիկը խեթ-խեթ նայեց աչքերիս, մայրն էլ, թե’
-դուք չգիտե՞ք , որ հիմա երեխաներն են վիբռ / ընտրություն/ անում․․․

Խանութից դուրս գալուց վաճառողը ինձ ասաց, որ իր մշտական հաճախորդներն են, և ավելացրեց․- Գործ չունիս, շփացած , երես տված երեխա է, դրանցից շատ կան, դու խաբար չունիս երևի․․․

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ