Նշանվելուց հետո առաջին անգամ գնացի նշանածիս տուն, կիսուրս պիտի նվեր տար ինձ, ադաթով տենց ա, բայց տեսեք ինչ արեց, տեղս չեմ գտնում էդքանից հետո

Նշանվելուց հետո առաջին անգամ գնացի նշանածիս տուն, կիսուրս պիտի նվեր տար ինձ, ադաթով տենց ա, բայց տեսեք ինչ արեց, տեղս չեմ գտնում էդքանից հետո

Մի ամիս առաջ ենք նշանվել: Նշանվելու հաջորդ օրը ըստ հայկական ավանդույթի փեսան գալիս ահարսի տուն ու նվերա բերում ոսկյա զարդ: Բայց դե էտ չեղավ մեր դեպքում: Մտածեցինք, որ կգնամ հյուր ու ըստ ադաթի կիսուրս կտա նվեր: Սովորաբար տենցա ձևը, որ նշանվելուց հետո, առաջին անգամ մտնում ես նշանածիդ տուն, սկեսուրդ պիտի քեզ ոսկյա իր նվիրի:Նշանդրեքից մի շաբաթ հետո առիթ եղավ, որ գնամ նշանածիս տուն ու անհամբեր սպասում էի, որ նվեր եմ ստանալու, շատ ուրախ էի: Մտա ներս ոչ մի ձեն նվերի մասին: Ասեցի լավ, գնալուց կտա ուրեմն, արդեն գնում էի տուն ու նույնիսկ նվերի մասին ակնարկ չկար:

Ամբողջ օրը երևի էտ նվերի մասին եմ մտածել ու սպասել, նույնն էլ ընտանիքս: Բայց փաստորեն ոչ մի բան: Նեղվել էի ինքս իմ մեջ ու հատկապես լարվում էի նրանից, որ հեսա տնեցիները կենտրոնանալու են դրա վրա ու խոսակցություն լինի: Գնացի տուն հարցրին հն ինչ նվեր ստացար, ասեցի ոչ մի բան:  Մամաս ասեց, ոնց թե, այ քեզ բան, էտ ինչ շնորհք ա, ինչի նոր հարսին տենց են անում: Կիսուրդ ոչ ադաթա պահում, ոչ էլ շնորհք ունի, կամ էլ շատ քձիբ կնիկ ա: Հիմիկվանից, որ տենցա, պատկերացնում եմ հարսանիքին ինչքանա խնայելու: Էտ խոսքերը, որ ասեց, արդեն մեջս սկսեց ինչ-որ բան կատարվել:

Կարողա՞ սխալ ընտրություն եմ արել, կարողա՞ հետո ամուսնանամ երջանիկ չլինեմ: Ինչ ասես եկավ մտքիս ու իրոք տրամդրությունս ընկավ: Էդքանից հետո տեղս չէի գտնում: Մամաս էլ ասումա՝ նշանածիդ անպայման հասկացրու, որ անշնորհք արարքա դա: Ես էլ ախր ոնց կասեմ տենց բան, դուրսա գալիս, նվերի համար կռիվ եմ անում: Մամայիս ասում եմ միգուցե հարմար չի եղել, ասումա՝ կապ չունի ադաթով տենցա պիտի աներ: Հիմա իրոք չգիտեմ ինչ անեմ, որ էս թեման մեր բարեկամությոն քննարկամ առիթը չդառնա: ես ու նշանածս սիրում ենք իրար, ինքն էլ իմ համար ամեն բան անումա, ինչի պիտի մի ադաթի պատճառով ես սկսել սենց լարվել ավելորդ խոսակցություններից: Ասե՞ք, էլ ինչ անեմ, մամայիս ոնց բացատրեմ:

 

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ