Նիկոլը ճակատագրական սխալ արեց. Դաշնակցությանը լավ չի ճանաչում. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Նիկոլը վախեցած է, նա ճակատագրական սխալ արեց՝ արգելելով Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Նրա խոսքերով՝ Փաշինյանը Դաշնակցությանը լավ չի ճանաչում, որովհետև եթե լավ ճանաչեր, ապա «նման էշություն» չէր անի՝ բառիս լավ իմաստով, և սա իր անդրադարձն ու հետևանքներն անպայման կունենա»։

«1990թ-ի Գերագույն խորհրդում ընդդիմությունը շատ ավելի փոքրաթիվ էր, քան այսօր, որտեղ 1/3-ը ընդդիմադիրներ էին։ Ու եթե այդ 1/3-ի բոլոր անդամների մեջ տղամարդու կամ գոնե մարդկային սիրտ լիներ, ապա վստահ եմ, Փաշինյանը չէր համարձակվի մտնել ԱԺ»,- ասել է Իսագուլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ