Բնական յուղերը օգտակար վիտամինների և միկրոտարրերի շտեմարան են: Դրանք լայնորեն կիրառվում են ավանդական և ժողովրդական բժշկության մեջ: Դրանք նաև հիանալի
խնամքի միջոցներ են: Չիչխանի յուղ Սա հիանալի բնական յուղ է, պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր՝ երկաթ, մագնում, արժեքավոր ամինաթթուներ և Е, С, В վիտամիններ: Ժոժոբայի յուղ Հիանալի միջոց է, ամրացնում է մազերը, պարունակում է ամինաթթուներ, վիտամիններ: Խորհուրդ է տրվում մի քանի կաթիլ ավելացնել շամպունների, բալզամի մեջ կամ օգտագործել հենց այդպես: Գերչակի յուղ Մատչելի, բոլորին հասանելի յուղ է,
շատ արյունավետ միջոց է, խթանում է ազերի աճը: Ընդամենը մեկ կաթիլ գերչակի յուղը արագացնում է թարթիչների աճը; Կոկոսի յուղ Հիանալի մանրէազերծող միջոց է, ունի հաճելի հոտ: Այն կարելի է օգտագործել, որպես մարմնի բալզամ, մազերի խնամքի միջոց, դեմքի դիմակ: Մի քանի անգամ օգտագործելուց հետո դրական արդյունքն ակնհայտ է լինում: Նշի յուղ Այս յուղը օգնում է ազատվել մաշկային խնդիրներից և հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար։