Մոսկվայում գնդակահարել են ազգությամբ հայ աշխարհի չեմպիոնին. լուսանկարներ, տեսանյութ

Մոսկվայում գնդակահարել են ազգությամբ հայ աշխարհի չեմպիոնին. լուսանկարներ, տեսանյութ

Տեղեկություն է ստացվել այն մասին, որ Մոսկվայում ողբերգական դեպք է տեղի ունեցել:

Գնդակահարել են թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանին: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ նա ՀՀ քաղաքացի էր:

 

«Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ՝ Մոսկվայում հայազգի մարզիկ Ա․Բոլյանի սպանության դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության առնչությամբ։ Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների, 1979 թ․-ին ծնված Ա․Բոլյանի դին հայտնաբերվել է նոյեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայի հարավ-արևմուտքում (Նախիմովսկի պողոտա 59 հասցեում): ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունը դեպքի առնչությամբ հարուցել է քրեական գործ»,-նշում են դեսպանությունից:

Ռուսական ՏԱՍՍ-ը հաղորդել է, որ նոյեմբերի 13-ի երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովսկի պողոտայում գտնվող տնից դուրս Է եկել դեպի իր ավտոմոբիլը, որտեղ անհայտ անձը մի քանի անգամ կրակել Է նրա վրա, այդ թվում գլխին, եւ փախել: ՌԴ-ի Քննչական կոմիտեի Մոսկվայի Գլխավոր քննչական վարչության (ԳՔՎ) պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան հայտնել է, որ Մոսկվայի ԳՔՎ-ի քննչական մարմինների կողմից հարուցել Է քրեական գործ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 105-րդ հդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ 222-րդ հոդվածի 1-ին մասով («Զենքի ապօրինի շրջանառություն») նախատեսված հանցագործությունների հատկանիշիներով:

40-ամյա Աշոտ Բոլյանը թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Է Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով եւ տարբեր միջազգային մրցախաղերի 17-ակի չեմպիոն: Գլխավորում Էր Հայկական մարզական ֆեդերացիաների համաշխեարհային ասոցիացիան: Բացի դրանից, նա Մոսկվայում գրանցված «Կարատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենն Էր, ընկերություն, որը կապված Էր սպորտի ոլորտի հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ