Մեր տունը նորոգված չէ, բայց մենք ամեն տարի գնում ենք ծով… Շատերը մեզ մեղադրում են…

Մեր տունը նորոգված չէ, բայց մենք ամեն տարի գնում ենք ծով… Շատերը մեզ մեղադրում են…

Անունս Թամարա է, և ես 30 տարեկան եմ: Ապրում եմ ամուսնուս հետ, երեխաներ չունենք, պարզապես չեմ ուզում մայրանալ: Ամուսինս էլ դեմ չէ դիրքորոշմանս, քանի որ ինքն էլ է հասկանում, որ փոքր քաղաքում ապրելով ու ոչ այնքան էլ շատ գումար վաստակելով՝ չենք կարողանա պատշաճ կերպով երեխա պահել:

Ես ինժեներ-էկոլոգ եմ, ամուսինս քոլեջ է ավարտել, մի խոսքով, մեր վաստակածը մի կերպ է բավականացնում մեր ընտանիքին: Բարեբախտաբար ունենք մեր սեփական տունը, որը ժամանակին պատկանել է ամուսնուս պապիկին:

Հիմա մենք նախընտրում ենք ապրել հանգիստ, համեստ, բայց տարեկան մեկ-երկու անգամ հանգստանալ արտասհմանում: Եթե երեխա ունենայինք, ճամփորդությունները մեզ համար լոկ երազանք կլինեին:

Հիմա տենդենց եմ նկատում, որ մարդիկ ձգտում են դիզայներ վարձել, տունը վերանորոգել ըստ նորաձևության վերջին ճիչի, նոր կահույք գնել, իսկ հետո… տարիներով վարկեր ու ապառիկներ վճարել: Իսկ ես նրանց հետ համաձայն չեմ: Ինձ համար կարևոր է տան մաքրությունը, բայց պարտադիր չէ, որ ամեն ինչ նոր լինի: Ես սիրում եմ ազատություն, ինձ դուր է գալիս գիտակցել, որ միլիոնավոր վարկեր չկան իմ անվան տակ:

Ինչի՞ս են պետք նոր սալիկները, եթե դրա փոխարեն կարող եմ 1 շաբաթ վայելել ծովը:

Մայրիկս, սկեսուրս հաճախ են ասում.

-Խելքներդ գլուխներդ հավաքեք, կարգի բերեք տունը, մի երեխա ունեցեք, հերիք չէ՞ այստեղ-այնտեղ գնաք…

Իսկ մենք չենք ուզում, մեզ այսպես էլ հարմար:

Իսկ դուք ի՞նչն եք ավելի շատ կարևորում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ