Մենք ապրում ենք քաղաքում, իսկ ամուսինս գյուղից է… արդեն հոգնել եմ նրա բարեկամներից….

Մենք ապրում ենք քաղաքում, իսկ ամուսինս գյուղից է… արդեն հոգնել եմ նրա բարեկամներից….

Մենք ապրում ենք Երևանում. ես, ամուսինս և մեր որդին: Ամուսնուս բարեկամները գրեթե բոլոր հանգստյան օրերին, տոներին և արձակուրդներին մեր տուն են գալիս:

Картинки по запросу "Родственники мужа постоянно приезжают на каникулы""

Նրանք լավն են, հասարակ մարդիկ են, իրենց հետ միշտ բերում են սեփական ձեռքերով պատրաստված փակոցներ: Բայց չէ որ ես չեմ կարող նրանց կերակրել միայն իրենց բերած մուրաբայով:

Երբ գալիս են մեր «երկար սպասված հյուրերը», մենք բոլորս քնում ենք մի սենյակում, նրանք էլ՝ մյուս:

Անկեղծ եմ ասում, որ ես արդեն հոգնել եմ: Արդեն 10 տարի նրանք մեզ հանգիստ չեն տալիս: Մեկ մի բարեկամներն են գալիս երեխային քաղաքը ցույց տալու, հետո մյուսները…և այդպես շարունակ:

Էլ ուժ չունեմ: Խոսքեր չկան… իսկ նրանք բոլորն էլ այստեղ գալուն սպասում են՝ ինչպես մեծ տոնի: Ես գիտեմ, որ նրանք երբեք իրենց թույլ չեն տա մնալ հյուրանոցում:

Երբ մեր տան հեռախոսին զանգ է գալիս, ես սկսում եմ ամբողջ մարմնով դողալ: Մենք երկուսս էլ աշխատում ենք, սարսափելի հոգնում եմ, բայց հասցնում եմ որդուս սպորտի և պարապմունքների տանել, հետը դասեր անել: Իսկ երբ տանը կողմնակի մարդիկ են լինում, չեմ կարողանում հանգստանալ:

Картинки по запросу "Но я не могу кормить их их же соленями и салом — я все время должна готовить.""

Ինձ թվում է, որ ես շատ վատ մարդ եմ, բայց էլ հնար չունեմ. հաջորդ անգամ մերժելու եմ և իմ առողջության հաշվին ոչ մեկին չեմ օգնելու:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ