Մարմնում ավելորդ հեղուկ է կուտակվում՝ առաջացնելով այտուցվածությու՞ն. ահա, թե ինչպես ազատվել դրանից և քաշ գցել

Մարմնում ավելորդ հեղուկ է կուտակվում՝ առաջացնելով այտուցվածությու՞ն. ահա, թե ինչպես ազատվել դրանից և քաշ գցել

Օրգանիզմում հեղուկի կուտակում տհաճ երևույթ է: Դրա նշաններն են. քաշի տատանումները, փոսերի առաջացումը մաշկի վրա, որովայնային հատվածում փքվածությունը, դեմքի, ազդրերի փքվածությունը, ոտքերի, ձեռքերի ուռածությունը, թույլ հոդերը Ինչպես ազատվել հեղուկի կուտակումից և քաշ գցել 1. Նվազեցնել սթրեսսը

Սթրեսսի արդյունքում օրգանիզմում արտադրվում է կորտիսոլ, սթրեսսի հորմոն, ինչն էլ խանգարում է օրգանիզմից հեղուկի նորմալ հեռացմանը: Այս հարցում կօգնեն շնչառական վարժությունները, յոգան և հանգստանալ սովորելը: 2. Հանգստացեք շոգեբաղնիքում Շոգեբաղնիքը ոչ միայն հիանալի տարբերակ է

ամենօրյա խնդիրներից հանգստանալու, այլև ջրի կուտակումից ազատվելու համար: 3. Վարժություններ Ձեր աշխատանքը նստակյա՞ց է: Հաճախ տուն գալուց հետո դուք կնկատեք, որ ձեր ոտքերն ուռչում են: Երկար նստելը ջրի կուտակում է առաջացնում: Այցելեք մարզադահլիճ, զբոսնեք, վազեք, գնացեք լողավազան: 4. Կարգավորեք սնվելու սովորույթները Օգտագործեք պրոտեինով, վիտամին B6-ով, մագնեզիումով հարուստ սնունդ՝ ջրի կուտակումը նվազեցնելու համար:

Խուսափեք աղից և աղի սնունդից: 5. Քնեք բավականաչափ քանակով Քնի պակասը բացասաբար է ազդում առողջության վրա և կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Գիտնականները պնդում են, որ քնի պակասը կարող է երիկամների խնդիրներ առաջացնել, և հետևաբար ջրի բալանսի խանգարում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ