Որոշելով վայելել բնության գեղեցկությունը՝ երկու տղամարդ գնացին զբոսանքի: Անցնելով անտառի միջով՝ տղամարդիկ հայտնաբերեցին մի բան, ինչը նրանց սկզբում սարսափեցրեց:
Պլանավորելով լիովին անհոգ օր անցկացնել՝ տղամարդիկ զբոսնում և զրուցում էին: Սակայն շուտով նրանց ուշադրությունը գրավեց բարձր գոռոց: Ավելի ճիշտ, դա ավելի շատ նման էր սրտաճմլիկ և օգնության կանչող լացի:
Որոշելով գնալ դեպի ձայնի աղբյուրը՝ տղամարդիկ հողի վրա մեծ ճեղք նկատեցին: Հասկանալով, որ ձայներն այնտեղից են լսվում, նրանք զարմացան:
Սակայն այդ պահին հանեցին հեռախոսները, որպիսի ամեն ինչ նկարեն: Տղամարդկանցից մեկը գործի անցավ: Նա տեսավ, որ փոսի մեջ ինչ-որ բան կա, որ կենդանի է հիշեցնում, երկարացրեց ձեռքը և հանեց անպաշտպան ձագուկի:
Մի՞թե շուն է…ոչ՝ գառնուկ էր: Ձագուկը դեռ շատ փոքր էր և հավանաբար իր անզգուշության պատճառով էր այնտեղ հայտնվել: Համենայն դեպս, նա միանգամից վազեց մոր մոտ, ով մոտակայքում նրան էր սպասում: