Երիկամներն իրականացնում են չափազանց կարևոր գործառույթ, այն կատարում է ֆիլտրի դեր, մաքրում է արյունը տարբեր տոքսիններից, միկրոբներից և վարակներից:Երիկամները կարգավորում են ջրա-աղային հավասարակշռությունը օրգանիզմում, կարգավորում են զարկերակային ճնշումը և այլն:

Որոշ վնասակար սովորություններ պարզապես սպանում են երիկամները Ալկոհոլի օգտագործում և ծխելը: Այս վնասակար սովորույթները վատթարացնում են երիկամների գործառույթը և նրանք չեն կարողանում պայքարել օրգանիզմում տոքսինների այդ քանակության դեմ: Անբավարար քունը Երիկամների նորմալ գործունեության համար անհրաժեշտ է բավարար քունը, այլապես խանգարվում է երիկամների աշխատանքը:
Մեծ քանակությամբ կոֆեինը Կոֆեինի մեծ քանակությունը վնասակար է ոչ միայն երիկամներին, այլև ողջ օրգանիզմին: Կոֆեինը օժտված է ուժեղ միզամուղ հատկությամբ և արագորեն ջրազրկում է օրգանիմը, դրանով իսկ ծանրաբեռնելով երիկամների աշխատանքը: Պասիվ կենսակերպը Նստակյաց կենսակերպի դեպքում երիկամներում կուտակումներ են լինում: Արյան շրջանառությունը վերականգնելու համար պետք է մարմնամարզություն անել: Վիտամին В6–ի անբավարարություն Աղի չարաշահումը հանգեցնում է նրան, որ երիկամները չեն կարողանան կատարել իրենց աշխատանքը:
Սպիտակուցների ավելցուկը Սպիտակուցը չի կարող կուտակվել օրգանիզմում: Այդ իսկ պատճառով սպիտակուցների ավելցուկը օրգանիզմում ստիպում է երիակմներին ավելի ծանրաբեռնված աշխատել: Չբալանսավորված սնդակարգեր Ճարպերի կտրուկ այրումը և ընդհանրապես խիստ սննդակարգերը կրկնակի հարված են երիկամների համար: Ջրի անբավարար քանակությունը Ջրի բավարար քանակը հանդիսանում է երիկամների ճիշտ գործունեության երաշխիքը: Ջուրը լվանում է տոքսինները օրգանզիմից:
