Վիտամին Е-ն այլ կերպ անվանում են առողջության, գեղեցկության, երիտասարդության և մայրության վիտամին: Այն ամրապնդում է իմունիտետը, պահպանում է սիրտը, կանխում է վաղաժամ ծերացումը և քաղցկեղի որոշ տեսակների առաջացումը: Եթե ցանկանում եք գեղեցիկ մազեր և մաշկ ունենալ, ապա պետք է ամեն օր վիտամին Е
օգնագործել: Այս վիտամինով հարուստ են ձիթայուղը, կոկոսի յուղը, սպանախը, ավոկադոն, արևածաղկի սերմերը, ընկույզը և ծլեցրած ցորենը: Մազերի աճը խթանելու համար խառնել Е վիտամինի 2 պարկուճ և մեկ ճաշի գդալ տաք ձիթայուղ: Մատների օգնությամբ մերսող շարժումներով ստացված խառնուրդը քսել մազարմատներին:
Թողնել 30 րոպե և լվանալ սովորականի պես: Գործողությունը կրկնել շաբաթը 2-3 անգամ: Պիգմենտային մուգ հետքերից լիովին ազատվեու համար 1-2 պարկուճ վիմատինը խառել 1 թեյի գդալ գերչակի յուղի հետ և ամեն օր քսել հետքերի վրա: Е վիտամինը փափկացնում է ձեռքերի մաշկը: Տաք ջրի մեջ լցնել 2 պարկուճ վիտամին, 1 կիտրոնի հյութ, ավելացնել մեղր և ձեռքերը պահել այդ ջրում 10-15 րոպե: