«Որդիս, Եթե դու այժմ կարդում ես այս գրությունը, դա նշանակում է, որ ինտերնետը անջատվել է: Մի փորձիր զանգահարել մեր մատակարարին կամ որոնել կարգավորումները: Դու պետք է անես հետևյալը. Գնա անկյունում գտնվող դե ղատուն, պապի համար դե ղեր գնիր։ Բաղադրատոմսերը միջանցքում են, հայելու տակ գտնվող աթոռին: Բացի այդ, գնա խանութ․ վերցրու երկու տուփ 1,5% կաթ, հաց և թեյ:
Բանջարեղենի կրպակում, որը կանգառի հարևանությամբ է, գնիր մի քանի կիլոգրամ կարտոֆիլ, սոխ և մի գլուխ կաղամբ: Պահիր քեզ մոտ բոլոր չեկերը: Մոռացա բջջային հեռախոսի մասին ասել: Զանգահարիր հայրիկիդ, ասա, որ լուսանկարներն այսօր պատրաստ չեն լինի: Ասա նաև, որ ես նրան խնդրել էի տուն գալու ճանապարհին վերցներ լվացքը: Զանգելուց առաջ սեղմիր հեռախոսիս վերևի աջ անկյունում գտնվող ծրագրին և պահպանիր հայրիկիդ պատասխանը *.wav անունով ֆայլի մեջ։

Կատարիր տնային առաջադրանքներդ։ Չնայած այն բանի, որ ունես միայն մաթեմատիկայից տնային աշխատանք, դա ամենևին պատճառ չէ հետաձգել այն մինչ ուշ գիշեր: Դասագրքի էջերը 116, 121 և 118 են: Նկատի ունեցիր, որ երրորդ վարժության մեջ անհրաժեշտ է հավասարություն ստեղծել, ոչ թե պատասխանը համապատասխանել (բացի այդ, դրանում տառասխալ կա):
Ի դեպ, մնացած խնդիրների պատասխանները գրքում չկան: Դրանից հետո սկսիր մաքրել սենյակդ: Երբ այս ամենն անես, հաշվիր կոնստրուկտորի բոլոր դետալները բանկայի միջի, սկավառակների քանակը, գետնի վրայի խաղալիքները և տուփի միջի մեքենաները: Այնհուհետև բացիր բրաուզերը և մուտքագրիր http:// և այն թիվը, որը ստացար։ Դու կտեսնես բացված մի պատուհան, որը հնարավորություն կտա փոխելու «գաղտնաբառ»ը։

Այդ մասում մուտքագրիր երկրորդ, երրորդ և առաջին առաջադրանքների պատասխանները դասագրքից: Ձախ սյունակում գտիր մեր IP- ն և զգուշորեն մուտքագրիր խանութի անդորրագրերի վերջին երկու նիշերը (հենց ներքևի ծածկագրից)՝ բանջարեղենի, թեյի, կաթի և հացի համար: Լրացրու մնացած տեղը զրոներով և սեղմիր «OK» կոճակը: Դրանից հետո դու կկարողանաս շարունակել օգտվել ինտերնետից: Ես երեկոյան կգամ և քեզ կպատմեմ մի պատմություն այն մասին, թե ինչպես է մի փոքրիկ հա կեր մի անգամ կոտ րել Microsoft-ի և արաբ ա հաբ եկիչների սերվ երները: Համբուրում եմ»։
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;