ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՍԻՐԱՅԻՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՍԻՐԱՅԻՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

ԽՈՅԵՐ

Այսօր փորձեք սիրելիին զարմացնել ինչ-որ անսովոր ոլորտի ձեր գիտելիքներով: Դրանք, ի դեպ, շատ հետաքրքիր կլինեն նրա համար եւ կփոխեն նրա կարծիքը ձեր մասին դեպի լավը: 

ՑԼԵՐ

Այսօր սիրելին ոչ մի տեղ գնալու ցանկություն չի ունենա, եւ դուք մեծ դժվարությամբ կկարողանաք նրան համոզել մասնակցել որեւէ միջոցառման կամ էլ պարզապես զբոսնել միասին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր կտխրեք՝ վերհիշելով նախկինում ունեցած ձեր սիրային հարաբերությունները: Սակայն աշխատեք չտրվել այդ հիշողություններին. անցյալը վաղուց անցյալում է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ամենատհաճ բանը, որը կլինի ձեզ հետ, դա եղունգի կոտրվելն է կամ ցանկացած այլ փոքր բան: Քանի որ ձեր ընտանիքի անդամները դրանում մեղավոր չեն լինի, աստղերը հույս ունեն, որ դուք ձեր բարկությունը նրանց վրա չեք թափի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք վախ կունենաք անհասկանալի եւ անհայտ բաների հանդեպ, որոնք կկատարվեն սիրելիի հետ հարաբերություններում:

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերն այսօր խորհուրդ են տալիս երեխաներին տանել կենդանիների հետ շփվելու՝ կենդանաբանական այգի կամ էկզոտարիում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելին ամեն կերպ կքննադատի ձեր օրիգինալ մտքերը՝ դրանց փոխարեն ոչինչ չառաջարկելով:

ԿԱՐԻճՆԵՐ

Անմեղ սիրախաղը կարող է ավարտվել լուրջ հարաբերություններով, ընդհուպ՝ մինչեւ ամուսնության առաջարկություն: Այնպես որ, պատրաստ եղեք:  

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Օրը բարեհաջող է սիրավեպ սկսելու կամ էլ հին հարաբերությունները վերականգնելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին անսպասելիորեն կօգնի ձեզ մի հարցում, որից, ըստ ձեզ, նա գլուխ չէր հանում: Բարեբախտաբար, ձեր կարծիքը սխալ կլինի, եւ դուք մեկ անգամ չէ, որ շնորհակալ կլինեք ճակատագրին դրա համար:

Любовный гороскоп на 2023 год для всех знаков зодиака | Самый точный прогноз от известных астрологов

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելիին բավականին դժվար կլինի համոզել ձեզ, որ դուք նրան պետք եք հենց այնպիսին, ինչպիսին որ կաք, այլ ոչ այնպիսին, ինչպիսին ցանկանում եք դառնալ ապագայում:

ՁԿՆԵՐ

Մի’ շտապեք խոստումներ տալ: Խոստումը ստիպված եք լինելու կատարել, սակայն դրա ցանկությունն այդքան էլ մեծ չի լինի ձեզ մոտ: Ինքներդ էլ հասկանում եք, թե ինչի դա կարող է հանգեցնել սիրելիի հետ հարաբերություններում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ