Մեկ տարի առաջ եմ ամուսնացել: Սպասում եմ իմ առաջնեկին ու շատ երջանիկ եմ, որ շուտով նա լույս աշխարհ է գալու: Բոլոր անհրաժեշտ պարագաները գրեթե առել ենք, մնացել էր մահճակալն ու սայլակը: Մայրս ասաց, որ դրանք ինքը կառնի իր առաջին թոռանը, ես էլ ամուսնուս ասացի ու մայրիկիս հետ գնացինք օրորոց ընտրելու: Խանութներով ահագին ման եկանք, հետո մի տեղից գտա մեր ննջասենյակի կահույքի գույնի օրորոց: Ճիշտ է ահագին թանկ արժեր, բայց մայրս ասաց, որ դա խնդիր չէ, ինքը կգնի թոռան համար
Մի խոսքով օրորոցն առանք եկանք տուն: Հաջորդ օրը բերեցին տեղադրեցին, շատ էր դուրս գալիս, շատ էի ուրախացել: Սկեսուրս աշխատանքից եկավ տուն, մտավ սենյակ օրորոցը տեսավ ու ասաց.
— Աղջիկ ջան էս ինչ դագաղի գույնի օրորոց եք առել: Տնաշեններ աշխարհի սիրուն ու վառ գույները թողած գնացել էս մթնդած ու մուգ օրորոցն առել եկել եք: Դու հլը ջահել ես շատ բան չես հասկանում, բա մերդ չտեսա՞վ ինչ ա առնում:
Շատ նեղվեցի իր խոսքերից, մանավանդ, որ օրորոցը համեմատեց դագաղի հետ: Սկսեցի հոգուր-հոնգուր լացել էդ խոսքերից հետո: Ինքն էլ թե բա, ես չեմ ասում, որ դու ողբդ կապես, ուղղակի կարայիք ավելի լավ մահճակալ առնեիք, ոչ թե էս մուգ անտերը: Զանգեցի մամայիս ասեցի, որ չեմ ուզում էդ մահճակալը, ես էս խոսքերից հետո չեմ կարա երեխուս մեջը քնացնեմ, ջղայնացավ վրես, ասեց բանի տեղ մի դիր:
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;