Նեղ կոշիկներ հագնելը կարող է լինել շատ անհարմար և ցավոտ, հատկապես եթե այն համարվում է նոր։ Դուք ստիպված չեք անհանգստանալ, քանի որ այսօր մեք ձեզ կներկայացնենք
մի տարբերակ, որը կօգնի մեծացնել նեղ կոշիկը պարզ հնարքի շնորհիվ։ Այս արագ հնարքը ավելի շատ կիրառվում է կաշվե կոշիկների դեպքում, սակայն դուք կարող եք փորձել նաև այլ կոշիկների վրա։ Ահա թե ինչ է հարկավոր անել։ 1. Վերցրեք ամրակներով 2 պլաստիկ փաթեթներ, քանի որ հարկավոր է լինելու դրանք ամուր փակել։
2.Փաթեթի ¼ լցրեք ջրով, սառացրեք այն, այնուհետև դրեք փաթեթները կոշիկի մեջ։ 3. Ջուրը պետք է լինի ամբողջովին սառեցված։ 4. Հանեք փաթեթները սառցեխցիկից և դրեք կոշիկների մեջ 20 րոպե, այնպես, որ սառույցը կարողանա հալել։ 5. Հանեք փաթեթները և չորացրեք կոշիկները վարսահարդարիչի օգնությամբ։ Վերջ։ Կոշիկները պատրաստ են։