Հրաժարվեցի եղբորս օգնելու համար վաճառել բնակարանս, դարձա ծնողներիս թշնամին

Հրաժարվեցի եղբորս օգնելու համար վաճառել բնակարանս, դարձա ծնողներիս թշնամին

Ես 35 տարեկան եմ, ամուսնացած չեմ, ապրում եմ միայնակ՝ իմ սեփական բնակարանում: Արդեն 13 տարի ես աշխատում եմ, և գրեթե 10 տարի զրկել եմ ինձ ամեն ինչից, որ գումար խնայեմ և գնեմ իմ այս տունը:

Տունս 2 սենյականոց է, վերանորոգված: Գնել եմ առանց որևէ մեկի օգնության: Իսկ հիմա այս բնականարանի պատճառով ծնողներս ինձանից երես են թեքել:

Պարզապես ես հրաժարվում եմ տունս վաճառել, որ եղբորս օգնեմ գումարով: Նա վերջերս է ամուսնացել, հիփոթեքով չի կարող գնել, քանի որ բանկն իրեն վարկ չի տրամարդում: Ծնողներիս տունը փոքր է, հենց դա  ինձ ժամանակին դրդեց առանձնանալ: Եղբորս կինը հղի է, նրանք ուզում են որքան հնարավոր է շուտ լուծել բնակարանի հարցը, և չգիտես ինչու որոշել են, որ դա պիտի անեն իմ հաշվին:

Մայրս ասում է, որ վաճառեմ իմ տունը, ինձ համար ծայրամասում 1 սենյակ գնեմ, իսկ մնացած գումարը տամ եղբորս, որ ինքն էլ իր համար կարողանա գնել: Բայց ես չեմ ուզում անել դա: Իմ հալալ քրտինքով վաստակած գումարով եմ գնել, հոգացել եմ, որ հարմարավետ ապրեմ, ոչ մեկի նեղություն չտամ, ինչի՞ համար հիմա պիտի հրաժարվեմ իմ սեփականությունից:

Из открытых источников

Ծնողներս այլևս չեն ուզում խոսել ինձ հետ, նույնիսկ զանգերիս չեն պատասխանում: Ի դեպ, եղբայրս փորձում է ինձ հետ լավ հարաբերություններ պահպանել, ուրախ եմ, որ գոնե ինչ-որ մեկը հասկանում է ինձ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ