Լուիզա Ներսիսյանը ծնվել է 1977 թվականին Երևանում: Նախ սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում, 1994 թվականին ավարտել է Երևանի թիվ 149 ավագ դպրոց վարժարանի անգլերեն-
պարսկերեն բաժինը: Միաժամանակ հաճախել է թիվ 172 դպրոցին կից Սաթենիկ Թոփուզյանի ղեկավարած մարիոնետների թատրոն, որտեղ խաղացել է «Անուշ» և «Կարմեն» ներկայացումներում:
B r a v o-ը գրում է.
B R A V O . a m-ին ընթերցողներից մեկը հայտնել է, թե Հրանտ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանը բաժանվել են: Պարզելու համար՝ արդյոք լուրը համապատասխանում է իրականությանը,

եւ ինչու է ամենասիրված աստղային զույգերից մեկը որոշել վերջ դնել հարաբերություններն, փորձեցինք զրուցել անձամբ դերասանների հետ:
Լուիզա Ներսիսյանը հերքեց տեղեկությունը՝ ասելով, որ այն չի համապատասխանում իրականությանը: Հրանտ Թոխատյանն էլ ասաց,
որ ինքը նման լուրերը չի մեկնաբանում: Մեր ճշտող հարցին՝ այսինքն տեղեկությունը ճիշտ չէ, դերասանն ասաց՝ ոչ.«Ես այդ թեմայով չեմ ուզում ոչինչ մեկնաբանել»:
Հիշեցնենք, Լուիզա Ներսիսյանն ու Հրանտ Թոխատյանն ամուսնացել են մոտ 15 տարի առաջ եւ ունեն մեկ դուստր՝ Լիլիթը, ով արդեն 12 տարեկան է:
