Հուսով եմ մյուս անգամ տեքստ գրելուց խորը կմտածեք․ Նատալի Ալեքսանյան

Հուսով եմ մյուս անգամ տեքստ գրելուց խորը կմտածեք․ Նատալի Ալեքսանյան

Նատալի Ալեքսանյանը գրում է.

Սամվել Կարապետյան….
Ձեր վերջին ուղերձում հնչեցրած գնահատականները մեղմ ասած միակողմանի են և հարմարեցված ձեր քաղաքական շահերին։ Դուք ասում եք, թե ներկայիս իշխանությունները քանդել են երկրի արտաքին անվտանգությունը, բայց մոռանում եք, որ երկար տարիներ հենց ձեր սերտ կապերը նախկին իշխանությունների հետ բերեցին այնպիսի օլիգարխիկ համակարգի, որը թալանեց երկրի անվտանգությանը հատկացված միջոցները՝ փոխարենը կառուցելով ձեր անձնական կայսրությունները։ Հիշեք Կայսրությունները:

Հայաստանի դաշնակիցների հետ հարաբերությունները փչացել են ոչ թե պատահմամբ, այլ որովհետև երկար տարիներ «դաշնակից» համարվող ուժերն իրականում Հայաստանի շահերը չեն պաշտպանել։ Իսկ դուք՝ որպես խոշոր գործարար, երբևէ բարձրացրի՞ք ձայն այդ դաշնակիցների կեղծավոր քաղաքականության դեմ։ Չէ՞ որ այն ժամանակ ձեր շահերը չէին վտանգվում։

ՂԱՐԱԲԱՂԸ «կորցնելու ցավը» սարքել եք զանգուլակ բայց մոռացել եք մի բան «Ձեր որդիները պատերազմի ժամանակ սահմանին էի՞ն» Ձեր ասած դաշնակիցը, 4000 դոլարով ղարաբաղցուն թույլ էր տալիս փախնի ՀՀ տեղյակ ե՞ք ընկեր Կարապետյան անունն էլ դնում էր Ադրբեջաննա դուրս անում: Պատերազմին նախորդած տարիներին ո՞ւր էր ձեր մտահոգությունը։ Այժմ, երբ երկիրը փորձում է դժվարությամբ ելքեր գտնել, դուք հանդես եք գալիս դատողություններով, դու՞ք լուրջ եք։

Խաղաղության պայմանագրի մասին խոսելիս մոռանում եք նշել, որ պատերազմից հետո այլընտրանքը նոր պատերազմն է, ոչ թե «գերարժեք արժանապատվություն»՝ ձեր դրսևորած ոճով։ Իսկ եթե դուք խոսում եք արժանապատվության մասին, արժե սկսել նրանից, որ արժանապատիվ է պայքարել ոչ թե բիզնես շահերի, այլ ազգի իրական բարօրության համար։
Հ.Գ Այսքանից հետո կարծում եմ արժանապատվություն կունենաք մեկ անգամ էլ տեքստ գրելուց առաջ խորը մտածել…. Ռուբեն Վարդանյանը Ձեզ օգնական:

https://medianews.site/568115/

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ