Յուրաքանչյուր երեխայի համար կյանքում չկա ավելի մեծ պաշտպանություն քան մոր աղոթքն ու օրհնանքը: Տեր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, խնդրում եմ լսիր ինձ, մեղավորիս, քո ողորմությանն եմ հանձնում զավակիս,
փրկիր նրան հանուն Քո անվան: Տեր, ներիր նրա բոլոր մեղքերը, որը նա կկատարի գիտակցաբար և անգիտակցաբար: Տեր, նրան դիր ճշմարիտ ուղու վրա, թող նա քայլի քո ընտրած ճանապարհով, փրկիր նրա հոգին և մարմինը: Տեր, օրհնիր նրան տանը, տան մերձակայքում, դաշտում, աշխատավայրում, ճանապարհին, ցանկացած վայրում, որտեղ էլ նա լինի: Թող ամեն տեղ նա գտնվի քո իշխանության տակ:
Պաշտպանիր նրան բոլոր թռչող գնդակներից, նետերից, դանակից, թրից, թույնից, հրդեհից, մահաբեր հիվանդություններից: Տեր պաշտպանիր նրան բոլոր տեսանելի և անտես թշնամիներից, բոլոր տեսակի դժբախտություններից ու անհաջողություններից: Տեր, նրան հեռու պահիր բոլոր հիվանդություններից,
հեռու պահիր վնասակար սովորություններից և հոգեկան ծանր ապրումներից և վշտից: Տեր, օրհնիր ինձ, մեղավորիս ու արժանավորիս, օրհնիր իմ տունն ու իմ զավակների ամեն բացվող առավոտը, երեկոներն ու գիշերները, հանուն Քո անվան, քանի որ Քոնն է արքայությունը և հոզորությունը և փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն: