Տղա երեխաներ և առհասարակ՝ երեխաներ պիտի ունենա ամեն մարդ, ամեն հայ։ Դա քննարկման ենթակա չէ, քանի որ բացարձակ ճշմարտություն է։ Ո՞վ չգիտի, որ անկախ տղա կամ աղջիկ ունենալուց, ամեն մեկին էլ ժառանգ, գործը շարունակող է պետք, և ո՞վ չգիտի, որ յուրաքանչյուր հայ մարդ պիտի երեխա ունենա։ Անկեղծ եմ ասում, բոլորին դա եմ կամենում, և խնդիրը բնավ դա չէ, պարզապես իմ դեպքում սենց բան եղավ։
Երկու աղջիկ ու մի տղա ունեմ։ Կյանքի ու բախտի բերմամբ այնպես ստացվեց, որ որդիս լքեց ինձ ու քույրերին, հեռացավ՝ ապրելու ընկերուհու հետ։ Ես էլ երեխեքիս միայնակ եմ մեծացրել, ոչ ամուսին ունեմ, ոչ հարազատներ։ Էդպես մնացինք ես ու երկու աղջիկներս, ովքեր անչափ հոգատար ու ուշադիր են իմ հանդեպ, ջանք ու միջոցներ չեն խնայում ինձ երջանկացնելու համար։
Ուզում եմ ասել՝ մի պնդեք, թե մարդ անպայման պիտի տղա ունենա։ Ինձ որ աղջիկներս են պահում։
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;