Հարսս հոգեկանի մեկն ա, մորս թույլ չի տալիս, որ տուն մարդ հրավիրի, եթե առանց իրան տեղյակ պահելու մեկը համարձակվի գա մեր տուն, հարսս դռան շեմից հետ կուղարկի։ Էտ մարդը էն գլխից էլ հիվանդ էր, բայց ախպերս սիրում էր։ Մեզ չլսեց բերեց տուն, հիմա էլ, որ գժությունները տեսնում, ամաչում ա, բայց արդեն ուշա, ինչ որ բան փոխելու համար։
Մամաս էնքան զուսպ կին ա, բայց դրա ձեռքը ինքնել արդեն չի դիմանում ու հաճախ հարս ու սկեսուր իրար վիավորում են վերջին ձևով։ Երեկ մերս էր զանգել լացում էր ու պատմում՝ ո՞նց ա քեռիս առանց տեղյակ պահելու եկել մեր տուն ու հարսս ասել ա, մենք տեղ ենք գնում, գնա հետո մի օր կզանգես կգաս։ Խեղճ քեռիս փոշման հետ ա գնացել։ Դրանից հետո էտ գիժը կպել էր մորս, որ թե դու ես զանգել կանչել։
Մաման էնքան նեղված էր, ասեց բալես, ես սրա հետ էլ չեմ կարա ապրեմ, արի ինձ տար ծերանոց, ավելի լավ կլինի էնտեղ գլուխս հանգիստ ապրեմ, քան սրա հետ խելք դնեմ։ Զանգեցի ախպորս մի լավ խայտառակ արեցի, ասեցի էնպես չանեք գամ հասնեմ Հայաստան քեզ էլ, կնգատ էլ հանեմ շպռտեմ տանից դուրս, էտ իմ տունն ա ու էտ տան մեջ մերս մենակ իրավունք ունի ապրելու, ձեզ էնքան որ խճացել եմ թողել եմ ապրեք, բայց մի անգամ էլ փորձեք մորս նեղացնել մարդ ու կին կհայտնվեք փողոցում։
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;