Հարսիս արգելել եմ, որ ինձ մամա ասի, սաղ զարմանում են, որ տենց բան եմ արել. բայց դրա համար ես իմ պատճառներն ունեի

Հարսիս արգելել եմ, որ ինձ մամա ասի, սաղ զարմանում են, որ տենց բան եմ արել. բայց դրա համար ես իմ պատճառներն ունեի

Տղուս մի տարի չկա հլըոր ամուսնացրել եմ: Հարսիցս էլ գոհ եմ, լավ աղջիկա, համենայնդեպս էս ընթացքում հլը որ ամեն բան լավա, հասկանում ենք իրար: Կողքից ով հարցնումա, ասում եմ գոհ եմ, զարմանում են, որ էդքանի հետ մեկտեղ արգելել եմ հարսիս ինձ մամա ասի: Արգելելը որն ա, ես գիտեմ ինչ եմ անում, որովհետև հարսս քաշվումա ինձ մամա ասի, ես էլ ամեն դեպքում ամուսնու մամա եմ, իրա մամա չեմ, որ զոռով ինձ մամա ասի: Հետո ես հիշում եմ, նոր էի ամուսնացել, ինձ ոնց ստիպեցին, որ մամա ասեմ, չասեի գլխիս գիտեի ինչ օյին էր գալու:Հիմա էդ դարը չի, ով ոնց ուզումա թող դիմի: Ես իմ հարսին դրա համար ասել եմ, աղջիկ ջան էդ հարցում հանգիստ եղի, կուզես մամա ասա, կուզես մի ասա, որը հեշտք էտ ասա, կարաս անունով դիմես նույնիսկ, ես բացարձակ չեմ նեղվի: Ու իրոք իմ համար էտ կարևոր չի, թե չէ ես զոռով որ մամա էի ասում, բայց երբեք չեմ զգացել մայրական ոչ մի բան իմ հանդեպ, էդ ճիշտ էր խի:  Ջահելները հիմա քիչ հոգս չունեն, սենց անիմաստ բաներով էլ, որ լարվածություն սարքենք ինչ կդառնա:

 

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ