ՀԱՊԿ-ն ուժեր չի ուղարկի Հայաստան

ՀԱՊԿ-ն ուժեր չի ուղարկի Հայաստան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա, կազմակերպությունը հույս ունի, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:

«Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ո՛չ սեպտեմբերի 13-ին, ո՛չ երեկ, ո՛չ այսօր, և, կարծում եմ, մոտ ապագայում՝ խոսք չի գնում», — ընդգծել է նա:

«Եկեք առաջ չընկնենք։ Ուզում եմ միայն ասել, որ սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», — ասել է Սիդորովը։

Նա հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին։

«Հույս ունենք, որ հետագայում ևս գործընթացները կընթանան խաղաղ ճանապարհով՝ առանց զենքի և ուժերի կիրառման», — հավելել է նա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ