Հայ գիտնականները կանխատեսել են մեր տարածաշրջանում սեյսմիկ անոմալ դրսևորումները. «պրոցեսը դեռ շարունակվում է»

Հայ գիտնականները կանխատեսել են մեր տարածաշրջանում սեյսմիկ անոմալ դրսևորումները. «պրոցեսը դեռ շարունակվում է»

Հայ գիտնականները կանխատեսել են մեր տարածաշրջանում սեյսմիկ անոմալ դրսևորումները. «պրոցեսը դեռ շարունակվում է»

News.am-ը գրում է․ ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը 2013-2018 թթ. ընթացիկ սեյսմիկ մշտադիտարկման տվյալների հիման վրա արձանագրել է ՀՀ և հարակից տարածքներում սեյսմիկ ակտիվության, սեյսմիկության անոմալ դրսևորումների մասին, որոնք հրատարակվել են ՀՀ ԳԱԱ տարեկան հաշվետվություններում, ինչպես նաև ներկայացվել են տարբեր միջազգային համաժողովներին, այդ թվում (European Geosciences Union, 2023):

Ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը News.am-ի հետ զրույցում նշեց, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, նաեւ մեր տարածաշրջանում երկրաշարժերի վերջին ակտիվացումները հաստատում են իրենց հետազոտության արդյունքները:

«Մեր ինստիտուտում գործում է երկրաշարժերի նախազգուշացման լաբորատորիա, որտեղ հիմնական գիտական ուղղություններից մեկը սեյսմիկության տարածաժամանակային ուսումնասիրություներն են, այսինքն թե տարածության ու ժամանակի մեջ ինչպես է դրսեւորվում սեյսմիկ իրավիճակը:

Դրա հիման վրա 2013-2018 թվականների ընթացիկ սեյսմիկ մշադիտարկման տվյալների հիման վրա արձանագրել ենք, որ Հայաստանում եւ հարակից  տարածքներում, Տավրո-Կովկասյան տարածքում նկատվում է սեյսմիկ ակտիվություն, սեյսմիկության անոմալ դրսեւորումներ, որոնք մենք ներկայացրեցինք ԳԱԱ տարեկան հաշվետվություններում: Դրանք տպագրվել են 2019-ին:

Դրանից հետո արդեն մաթեմատիկական, երկրաֆիզիկայի եւ գեոինֆորմատիկայի լաբորատորիայի գիտական խումբը կիրառելով մաթեմատիկական մոդելավորման մեթոդները ավելի լուրջ ուսումնասիրություններ է իրականացնել, որոնց արդյունքում կարողացանք առանձնացնել կոնկրետ տարածքային անոմալ դրսեւորումների գրեթե բոլոր տարատեսակները, որոնք արտահայտվում են Տավրո-կովկասյան տարածքում:

Տավրո-կովկասյան սեյսմիկության լոկալ եւ ռեգիոնալ սեյսմիկության անոմալ դրսեւորումների վերաբերյալ մեր զեկույցը ընդունվեց եվրոպական հայտնի «European Geosciences Union» միջազգային համաժողովի կողմից: Համաժողովը լինելու է ապրիլին, մենք գրավոր ներկայացրել ենք աշխատանքը, որն ընդունվել է»,-ասաց նա:

Ջոն Կարապետյանը հավելեց, որ եթե համեմատեք իրենց 2021-2022 թվականների թույլ երկրաշարժերից բարձր երկրաշարժերի տարածաժամանակային ուսումնասիրությունները, կտեսնենք այս տարածաշրջանում երկրաշարժերի համախմբվածություն:

«Այդ համախմբվածությունը հստակ երեւում է, երեւում է նաեւ Իրանի տարածքում: Եթե համեմատեք Թուրքիայում հետցնցումային պրոցեսի զարգացման ընթացքը, կտեսնեք, որ նույն ուղղությամբ է գնում ձգվածությունը: Հետցնցումային ընթացքը դեռ գնում է, որը կարող է տարիներ տեւել:

Թուրքիայի վերջին երկրաշարժի ժամանակ գրունտների արագացումների առավելագույն արժեքը կազմել է 2000 սմ/վայրկյան քառակուսի: Դա գրեթե 4 անգամ գերազանցում է հիմիկվա գործող երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերում բերված սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզներում գոտիավորված արժեքները:

Հիմա լուրեր են տարածվում, որ վտանգ չկա, ամեն ինչ նորմալ է, բայց Տավրո-կովկասյան տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության անոմալ դրսեւորումներն արտահայտվել են ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլեւ Իրանի տարածքում, Հայաստանի հյուսիսում, Ջավախքի տարածքում, արտահայտվել է Շորժայի մասում, նաեւ Ադրբեջանի տարածքում: Պրոցեսը դեռ շարունակվում է:

Փաստորեն տեղի է ունենում երկրաշարժերի փոխկապակցվածություն եւ երկրաշարժերի լարվածադեֆորմացիոն վիճակի տեղաբաշխում: Մենք դա 2021-ից նկատում ենք»,-ընդգծեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ