Ամալին մանկուց եղել է ավելի գեր և բարձրահասակ, քան բոլոր հասակակիցները։ Երեխայի համար դա շատ բարդ է։ Աղջիկը ինքնամփոփ էր, նրա համար դժվար էր հասակակիցների և հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելը։
Երբ Ամալին ծանոթացավ Շոնի հետ, նրա քաշը 100 կիլոգրամն անց էր։ Նրանց շփումը սկզբում զուտ ընկերական էր։ Շոնին աղջիկը մի անգամից դուր եկավ։ Ամալին չէր թաքցնում, որ նման չէ իր հասակակիցներին, սակայն երիտասարդին դա չէր վախեցնում։
Երբ զուգը սկսեց շփվել տեսակապով, Ամալին շատ էր ամաչում։ Սակայն Շոնն իսկական տղամարդ է, ում համար ներաշխարհն ավելի կարևոր է, քան արտաքինը։ Բացի այդ, նրան միշտ դուր էին գալիս փարթամ մարմնով աղջիկները։
Զույգը տեղափոխեց հարաբերություններն իրական աշխարհ։ Եվ դա իրենց համար շատ բարդ էր։ Երբ իրենք զբոսնում էին, անցորդները երբեք անտարբեր չէին մնում։ Սակայն պարզվեց, որ դա ամենասարսափելին չէ, վատագույնը դեռ առջևում էր։ Շատ ավելի ծանր էր այն, որ Շոնի հարազատ հայրը չընդունեց որդու ընտրությունը։ Նրանք վիճեցին, և հայրը խզեց որդու հետ բոլոր կապերը։
Շոնի համար հոր արարքն անարդար էր։ Չէ որ ավելի կարոևր է այն, ինչ կա մարդու ներսում։
Օրերից մի օր բոլորը հրաժեշտ կտան գեղեցիկ արտաքինին․ ծերությունը կայցելի բոլորին։ Արտաքինը կկորչի, կմնա միայն պարունակությունը։ Իսկ դա հենց այն է, ինչն ամենակարևորն է մարդկանց մեջ։
Շոնն ու Ամալին միասին են և երջանիկ են։ Նրանք հույս ունեն, որ ժամանակի հետ և հանրությունը, և հարազատները կընդունեն իրենց միւությունը, դրան նորմալ կվերաբերվեն։