Հայաստանը «Նոր ալիք» մրցույթում ներկայացնող Գևորգը հավաքեց առավելագույն միավորներ՝ արժանանալով ժյուրիի համակրանքին․․․ՍԱ ՏԵՍՆԵԼ Է ՊԵՏՔ

Հայաստանը «Նոր ալիք» մրցույթում ներկայացնող Գևորգը հավաքեց առավելագույն միավորներ՝ արժանանալով ժյուրիի համակրանքին․․․ՍԱ ՏԵՍՆԵԼ Է ՊԵՏՔ

Գևորգ Հարությունյանը ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 8-ին, Երևանում։ Ապրել ու մեծացել է Կապան քաղաքում։ Ավարտել է Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ մեկ երաժշտական դպրոցը։ Ջիվանու անվան աշուղական դպրոցում աշխատել է Արամայիս Մարտիրոսյանի մոտ։ Մոտ երկու տարի պարել է «Վալենս» պարային անսամբլում։

2013 թվականին մասնակցել է «X Factor» նախագծին ու հասել մինչև եզրափակիչ։ 2014 թվականին մասնակցել է «Պարահանդես չորս» նախագծին և Շուշաննա Դաբաղյանի հետ զբաղեցրել առաջին հորիզոնականը։ 2017 ու 2018 թվականներին մասնակցել է Դեպի Եվրատեսիլ մրցույթին։

2018 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցած «Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթում ներկայացրել է Հայաստանը և զբաղեցրել երկրորդ տեղը։ 2018 թվականին նշանակվել է Կապանի մշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնում։

«Նոր Ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի հայ մասնակից Գևորգ Հարությունյանը մրցույթի առաջին իսկ օրը ֆուրոր է առաջացրել Սոչիում։ Լաուրա Պերգոլիցիի «Lost on You» երգի նրա կատարումն արժանացել է ժյուրիի բոլոր անդամների կողմից տասը բալլ հնարավոր 11–ից։ Հավաքելով հարյուր բալլ, նա զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Տեսանյութը դիտեք ստորև՝

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ