Հակահիգիենիկ տուշոնկա, «շիլակ եղունգներով» քյուֆթա տրորող, ախրանիկի բիլակներով տգիտության աղետ.Նաիրա Զոհրաբյանը`բլոգեր Արուսին

Հակահիգիենիկ տուշոնկա, «շիլակ եղունգներով» քյուֆթա տրորող, ախրանիկի բիլակներով տգիտության աղետ.Նաիրա Զոհրաբյանը`բլոգեր Արուսին

Այս անգամ որոշել է բլոգեր Արուս Կավկազի մասին խոսել Նաիրա Զոհրաբյանը, ում զայրացրել է այս լարված օրերին բլոգերի ոճով`երգ ու պարով խորոված պատրաստելու տեսանյութը: Նաիրա Զոհրաբյանի գրառումը ներկայացնում ենք ստորև:

«Էս մսի զանգվածով ես որոշել էի չափել նյարդային համակարգիս ամրությունը, թե ինչքա՞ն է հնարավոր դիմանալ էս ֆիլեա-մսային այլանդակությանն ու անճաշակությանը՝ էս հակաէսթետիկ ու հակահիգիենիկ տուշոնկային, էս «շիլակ եղունգներով» քյուֆթա տրորող, էս ախրանիկի բիլակներով ու Դուբայի բազառի կիլոներով ոսկիներով, էս տիեզերական տգիտության աղետին ու չարձագանքել։ Փաստորեն, էլ չդիմացա։

Video Player

Լավ, մենք ե՞րբ էսքան իջանք, ե՞րբ դարձանք էսքան чернь, էսքան дно, որ սրանով հայ ճանաչեն, որ հային ներկայացնի սա, ու մոտ մեկ միլիոն մարդ ամեն օր նայի, թե ինչպե՞ս է մի հսկայական մսի զանգված, էսթետիկայի, հիգիենայի, տարրական տառաճանաչության տոտալ բացակայության ֆոնին, սադո-մազոխիստաբար բռնաբարելով ռուսաց լեզուն, կարմիր բիբար փակում, կամ քյաբաբի շիշը բռնած՝պարում։ Պարում նաեւ այսօր՝ համատարած էս դժոխքի, ցավի, ողբերգության վրա։

Ու մեկ միլիոն մարդ, մեկ միլիոն, ամեն օր զվարճանում է խորովածի շշերով սուսերով պարը պարող էս վախենալու, ահավոր վախենալու մսեղենիքի վրա։
Ո՞նց ա սենց բան հնարավոր։
Ո՞նց։»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ