«Կոլոլակները «փչակների» մեջ՝ բեշամել սոուսով» համեղ և կշտացնող ուտեստ է։ Ֆրանսիական Բեշամել սուսը հատուկ գրավչություն է տալիս կոլոլակներին և սովորական ուտելիքը վերածում է ռեստորանայինի։ Փորձենք պատրաստել այս ախորժելի ուտեստը։ Բաղադրիչներ. • 3 կարտոֆիլ • 500 գրամ տավարի խճողակ
• 1 պճեղ սխտոր • Մաղադաոս • 150 գրամ «Մոցարելա» պանիր • Աղ, պղպեղ Սոուսի համար • 5 ճ.գ. սերուցքային կարագ • 3 ճ.գ. ալյուր • 800 մլ կաթ • 2 թ.գ. աղ • կես թ.գ. մշկընկույզ Պատրաստման եղանակը 1. Պատրաստում ենք սոուսը։ 2. Վերցնում ենք երկու կաթսա մեկի մեջ լցնում ենք կաթը, մյուսի մեջ դնում ենք կարագը։ 3. Միաժամանակ տաքացնում ենք կաթը և հալեցնում ենք կարագը։ 4. Կարագի մեջ ավելացնում ենք ալյուրը և անընդհատ խառնում ենք
մինչև ոսկեգույն դառնալը։ 5. Այնուհետև, շարունակելով խառնել, ավելացնում ենք կաթը։ 6. Զանգվածը եռացնում ենք և շարունակում եփել ևս 10 րոպե։ 7. Ավելացնում ենք աղն ու մշկընկույզը։ 8. Լավ խառնում և կողքի ենք դնում։ 9. Կանաչին կտրատում ենք։ 10. Թասի մեջ դնում ենք խճողակը և ավելացնում ենք կանաչին, աղը, պղպեղը, սխտորը։ 11. Կարտոֆիլը մաքրում ենք և եփում ենք մինչև կիսապատրաստ լինելը։ 12. Հետո մաքրում ենք և բարակ
շերտերով կտրատում։ 13. վերցնում ենք ձևամանը և կարագ ենք քսում։ 14. Ամանի հատակին և կողքերին շարում ենք կարտոֆիլը։ 15. Խճողակից գնդիկներ ենք ձևավորում և դնում ենք դրանք կարտոֆիլների վրա։ 16. Հետո վերցնում ենք մնացած կարտոֆիլի շերտերը և կոլոլակները դրանցով իրարից բաժանում։ 17. Պատրաստի սոուսը լցնում ենք վրան։ 18. Պանիրը քերում ենք և լցնում վրան։ 19. Եփում ենք 200 աստիճան տաքացված ջեռոցում 15-20 րոպե։ Հանում ենք ջեռոցից և մատուցում։