Կո՞ղմ եք, որ Հայաստանում տեղադրվի Հիսուսի ամենաբարձր արձանը ողջ աշխարհում

Կո՞ղմ եք, որ Հայաստանում տեղադրվի Հիսուսի ամենաբարձր արձանը ողջ աշխարհում

«Քրիստոնեությունն առաջինը ընդունած երկրին պակասում է Հիսուս Քրիստոսի արձանը»,-կարծում է «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը։ Գագիկ Ծառուկյանն օրերս էր հայտարարել, որ Հայաստանում 2022-ին կկանգնեցվի Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանը․

«Մենք, առաջին քրիստոնյա ազգը լինելով, պետք է ունենանք աշխարհում Հիսուս Քրիստոսի ամենաբարձր արձանը։ Ես ուզում եմ իմ ընտանիքի անունից այս նախագիծը կյանքի կոչել, իսկ այն արդեն ընթացքի մեջ է։ Հանձնարարությունները տրված են, ճարտարապետները, գծագրողները, քանդակագործներն արդեն զբաղվում են այս հարցով»,-ասում է Գագիկ Ծառուկյանը։

Ըստ Ծառուկյանի՝ միայն արձանը կունենա 33 մետր բարձրություն, պատվանդանի հետ միասին՝ մինչև 100 մետր։ Հիսուս Քրիստոսի ամենաբարձր արձանը Ռիո դե Ժանեյրո քաղաքի Կորկովադու լեռան գագաթին է․ «Հիսուս Ամենափրկիչ» կոչվող արձանի բարձրությունը 30 մետր է, պատվանդանինը՝ 8 մետր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ