Մի 2 տարի առաջ ենք ամոսնացել ու ես դեռ պատրատ չեմ երեխա ունենալուն, ինձ մնար ես չէր էլ ամուսնանա, մամաս ասեց, որ շատ եմ քնցնում ու արդեն ժամանակն ա, տենց ամուսնացանք:

Արդեն 2 տարիա անցել, կնիկս ասումա, որ արդեն ժամանակն ա երեխա ունենալու, բայց տենց լուրջ հարցերում մենակ մամայիս եմ լսում, ինքն էլ ասումա, որ դեռ էն ֆինանսական վիճակում չենք, որ երեխա բերենք:
Կնիկս էլ ասումա, դու բադկաբլուչնիկ ես, ամեն ինչ քո փոխարեն մամադ ա որոշում, բայց ինքնա չէ ինձ մեծացրել, համ էլ ինքնը մեզնից մեծա ու հաստատ մեզնից շատ բանա հասկանում, ինչի իրան չպիտի լսեմ որ:

Հիմա էլ կնիկս հավաքվելա, թե բա թողնում եմ գնամ, հոգնել եմ արդեն, բայց ես չեմ հասկանում՝ ինչն եմ սխալ ասում:
Հետո էլ կբողոքի, դաժե էս դեպքում, մամաս ամեն հարց լուծեց, մամաս խոսաց հետը ու ամեն ինչ հարթվեց,

հիմա պայմանավորվել ենք, որ մի քանի շաբաթով քաղաքից դուրս կգնանք, կհանգստանանք:
Մամաս էլ արդեն պատրաստ ա թոռան ճիչը տան մեջ լսի, դե որ ինքը ասումա՝ ուրեմն ժամանակն ա: