Կիսուրիս ասեցի՝ էդքան մի քսվի, վուլգար ա քո տարիքի համար, տեսեք ինձ ինչ ասեց. քրտինքը տվեց վրես, լացեցի

Կիսուրիս ասեցի՝ էդքան մի քսվի, վուլգար ա քո տարիքի համար, տեսեք ինձ ինչ ասեց. քրտինքը տվեց վրես, լացեցի

Կիսուրս էր երեկ մեզ հյուր եկել: Առանձին ենք ապրում: Ինքը տուն ունի ու մենակ ա ապրում, դե կեսրարիցս բաժանված ա: Բայց մենակ տենաք ոնց ա իրան նայում. էլ սպորտզալ գնալ, էլ վարսավիրանոցում եղունգ ու մազ սարքել, էլ կաֆեներում կոֆե խմել: Մի խոսքով ինքն իրա կայֆերով ապրում ա: Մեկ-մեկ էլ մեզ հյուր ա գալիս, երբեմն էլ մենք ենք գնում իրա տուն:

Էն օրը եկել էր՝ հագած-կապած, թունդ մեյքափով: Նստեցինք, մի քանի բառ խոսացին, հետո խոսքի մեջ ասեց.

 

 

 

— Մամ, մի քիչ շատ ես քսվում, տարիքիդ համապատասխան չի, կարծում եմ կարաս մի քիչ ավելի համեստ հագնվես ու սենց վառ գույներ չքսես:

Կիսուրս լսեց-լսեց, մի ունքը հանեց վերև ու սառը տոնով ասեց.

— Մարիամ ջան, դու իմ հարսն ես, քո կարծիքն իհարկե կարևոր ա իմ համար, բայց էս հարցում, ես քո հետ համաձայն չեմ, կներես: Ասեմ ավելին, ոչ թե ես եմ շատ քսվում, ու տարիքիս համապատասխան չեմ հագնվում, այլ դու ես շատ անփույթ ու գորշ տեսքով ամեն օր: Լույսը բացվում ա մազերդ գնջեավարի կապած ա, մութն ընկնում ա դու էլի նույն տեսքով ես: Ոչ վերդ գույն կա, ոչ էլ փայլ: Էլ չեմ ասում եղունգներիդ ու հագածդ շորերի մասին՝ մեկը մեկից անճաշակ ու հնաոճ: Ես տղայիս տեղը լինեմ, քեզ բացարձակ ուշադրություն չեմ դարձնի: Էս տարիքիս, որ անցնում եմ փողոցով տղամարդիկ աչքները վրայիցս չեն կտրում, իսկ դու երիտասարդ կին ես, վրեդ նայել չի լինում: Ասածս ի՞նչ ա Մարիամ ջան, մի քիչ քեզ հետևի, որ էսթետիկ կնոջ տեսք ունենաս, ինձնից օրինակ վերցրու, ոչ թե մի բան էլ ինձ նկատողություն արա, թե բա քիչ քսվի, որ տարիքիդ համապատասխան լինի:

Կիսուրիս ասածցներից ինձ շատ վատ զգացի, ահավոր նեղվեցի, քրտինքը տվեց վրես, սկսեցի լացել: Ինքն էլ թե բա մի լացի աղջիկ ջան, քո համար եմ ասում, որ վաղը մյուս օր տղես չթողնի գնա ուրիշի մոտ, դու էլ մնաս մենակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ