Դիմահարդար Գոհար Ավետիսյանն արդեն երկարատև ժամանակ է, ինչ ցույց չի տալիս ամուսնու դեմքը, սակայն համացանցում են հայտնվել լուսանկարներ։
Ի դեպ, օրեր առաջ Գոհարը կիսվել է հետևորդների հետ իր հղիության մասին լուրով։
Հետևորդների այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ նրա ընտրյալի լուսանկարները պտտվում են համացանցում, Գոհարը պատասխանել է, որ իրենք հաճախ են առիթների լինում, որտեղից էլ հնարավոր է՝ տարածվեն լուսանկարները:
Գոհարը նաև նշել է, որ ամուսինը հանրային մարդ չէ, և նրան դժվար թե գտնեն սոցիալական էջերում: