Կեսրարս որոշել ա երկրորդ անգամ ամուսնանա. էդ կնոջը տուն էր բերել. ես ու ամուսինս զարմանքից քարացել էինք. տեսեք, թե ինչ էին անում

Կեսրարս որոշել ա երկրորդ անգամ ամուսնանա. էդ կնոջը տուն էր բերել. ես ու ամուսինս զարմանքից քարացել էինք. տեսեք, թե ինչ էին անում

Ես ու ամուսինս ապրում ենք սկեսրայրիս հետ: Սկեսուրս տարիներ առաջ է հեռացել կյանքից: Շատ լավ կին է եղել, սկեսրայրս էլ նրան շատ է սիրել, բայց հիվանդությունը խլել է նրա կյանքը: Ամուսինս քույր էլ ունի, ով ամուսնացած է ու ապրում է իր ընտանիքով: Մի խոսքով չեմ դժգոհում, հաշտ ու համերաշխ ընտանիք ենք: Սկեսրայրս էլ մեզ ամեն ինչով օգնում է, երեխաներին տանում է սպորտի, դասի, ինձ օգում է տան առևտրի հարցերում, սրտացավ մարդ է:

Բայց վերին շրջանում հակասություններ ունեն ինքն ու ամուսինս: Երկար տարիների միայնակ կյանքից հետո սկեսրայր հանդիպել է մի կնոջ, ով երբեք ամուսնացած չի եղել ու որոշել է ամուսնանալ նրա հետ: Ամուսինս ու նրա քույր դեմ են: Անդադար վիճում են հոր հետ, թե իրենք չեն կարող դա ընդունել: Եվ հետո, եթե սկեսրայրս ամուսնանա, նա կնոջ հետ ապրելու է մեր տանը՝ մեզ հետ միասին: Երկար վեճերից հետո, նա այդ կնոջը մեր տուն էր բերել՝ տղայիս ծնունդի օրը, երբ ամուսինս ու նրա քույրն էլ էին տանը:

Սկզբում շոկ ապրեցին, որ նրանց միասին տեսանք, հետո սկսվեց ամենազարմանալին: Այդ կինը ծաղիկներով ու նվերներով մտավ  մեր տուն: Տղայիս համար ավտոմեքենա էր գնել, ինձ ու տալիս ծաղիկներ: Եկավ նստեց ու սկսեց մեզ հետ զրուցել, էնքան դրական ու հաճելի կին էր, որ չէի կարողանում աչքս նրանից կտրել: Հետո վեր կացան ինքն ու սկեսրայրս սկսեցին խաղալ տղայիս հետ պահմտոցի, այն դեպքում, երբ տղաս շատ պարփակված է ու անծանոթների հետ չի շփվում: Նա այդ կնոջ հետ այնքան արագ  մերվեց, որ ապշել էինք: Այդ կինն իր անմիջականությամբ ու բարությամբ 2 ժամում բոլորին իրենով արեց: Այնքան հարգանքով ու ջերմ էին շփվում միմյանց հետ ինքն ու սկեսրայրս, որ ապշել էինք:

Հիմա մենք ենք սկեսրայրիս խնդրում, որ նրա հետ մեզ հաճախ հյուր գա, որովհետև իրոք շատ նորմալ ու բարի կին էր: Ամուսինս ու քույրն էլ այլևս ոչ մի բացասական բան չեն ասում նրա հասցեին: Ընդհակառակը՝ հարմարվել են այն մտքի հետ, որ սկեսրայրսշուտով ամուսնանալու է:

 

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ