Կարդացեք ու կիմանաք, թե որն է իսկական ու ճիշտ սկեսուր լինելը

Կարդացեք ու կիմանաք, թե որն է իսկական ու ճիշտ սկեսուր լինելը

Ոչ ոքի վիրավորելու ցանկություն չունեմ։ Պարզապես կուզենայի կարդային և մտածեին՝ ուրիշի ցավի ու տառապանքի վրա ծիծաղողները և ծաղրողները։ Մարդիկ, որոնք կյանքի բերումով, ճակատագրի հեգնանքով թե սեփական խելքից՝ լինելով 20 -22 տարեկան,բայց արդեն ճաշակել են կյանքի դաժան հարվածները։Հավատացեք, որ մեր շրջապատում ապրում են «սարսափ» ֆիլմի ժանրով ապրող կանայք,որոնք ամուսնացել են երջանիկ լինելու հույսով, բայց կյանքը դաժան է վարվել նրանց հետ։ Ընտանիքներում տիրող այդ վիճակը հիմնականում կապված է տան մեծի հետ, եթե հարսին լավ վերբերմունք ցույց տան, սիրալիր ու իսկապես տան մեծ լինեն՝չեմ կարծում, որ փոխադարձ վերաբերմունք չստանան։ Սկեսուրները չեն մտածում, որ այդ աղջիկն էլ իր ծնողի զավակն է ու տանից դուրս եկած, բայց չէ, պիտի ցավացնեն, խանդեն, խաթարեն փոքրիկ նորաստեղծ ընտանիքի խաղաղությունը։

Հավատացեք կան մայրեր, որ զավակ են լույս աշխարհ բերում զուտ իրենց հետոյի համար, որ պահող ունենան ու ամեն առիթի հիշացնեն, որ պարտավոր է՝ բա բերել,պահել ,մեծացրել են,որ ուրիշինը դառնա՞։ Շատերը ստիպում են տղաներին պահել քրոջ ընտանիքը, այն դեպքում,որ իր երեխան շոր չունի ու ուտելու բան։ Այս ամեն ինչին խառնվում են ամուսնացած տալեր, որոնք ունեն սեփական ընտանիք, բայց մամայի թիկունքին կանգնած են հարսին հոշոտելու համար՝ փոխարենը մորը հետ պահեն, հասկացնեն, որ իրենք էլ են ուրիշի տանը հարս ու շատ ցավալի կլինի, որ նույն վերաբերմունքին արժանանան։ Շատերը ավելի անշնորհք են գտնվում իրենց բառերի ու վերաբերմունքի մեջ՝ մինչև իսկ ծեծ ու ջարդ,բաժանություն։ Չեն սիրում իրենց տղայից ծնված թոռանը, կարող են ամիսներով ու տարիներով չտեսնել, բայց աղջկա զավակի մի օր, որ չտեսնեն կգժվեն ու էլի դրանում հարսն է մեղավոր։

Գիտեք, լինում են դեպքեր, որ մարդու հոգեկան անդորրը մայրը կարող է այնքան խաթարել, որ մարդ ռեալ մտածելուց զրկվի ու կնոջը մեղադրի ամեն հարցում՝ դա հեշտ տարբերակ է։ Այստեղից էլ սկսվում է ամուսինների միջև սառնություն  առաջանալ, ատելություն, անվստահություն ու տղամարդը ձգտում է դուրս և մայրը հասնում է իր նպատակին։

Ցանկանում եմ ընտանեկան հանգստություն ու մի փոքր անկյուն առանձին ապրելու համար՝ թեկուզ մի կտոր հաց ուտեք, բայց հանգստությունից լավ բան չկա։

Փառք ու պատիվ այն մայրերին, որոնք զավակ են ծնում մեծացնում, որ օգնեն, սատար կանգնեն ու հետո երջանկանան իրենց զավակների հաջողություններով,կազմած ընտանիքով,թոռ ու ծոռով։Գուցե չեն սիրում ու չեն ընդունում հարսին, բայց դա իրենց տղայի ընտրությունն է ու նա երջանիկ է ու սա է իսկական մայրը։

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ——> Այստեղ

Հոկտեմբերի 19-ի աստղագուշակ․․․Առյուծներ՝ անսպասելի և հետաքրքիր առաջարկներ եք ստանում, որոնց կարելի է առանց երկար մտածելու պատասխանել համաձայնությամբ

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ