Daily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, ինչպես է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խորհրդաժողովի ժամանակ ընկել։
Հրապարակված տեսանյութում նա սայթաքում և ընկնում է՝ բեմ բարձրանալիս: Միջադեպից հետո կանցլերը կատակել է, որ չի նկատել՝ ինչպես է քայլում՝ խոստանալով «հաջորդ անգամ ուշադիր լինել»: Միջադեպը տեղի է ունեցել Բեռլինի Բազմակողմ առևտրի և թվային անվտանգության հարցերով խորհրդաժողովի ժամանակ: