Սարսափելի է մտածել, թե ինչ կլիներ երեխայիս հետ, եթե նա ժամանակին գլխի չընկներ և չաներ այն, ինչն իրեն փրկել է…
Գնացի դպրոց՝ աղջկաս տուն տանելու: Նա երբեք մենակ չի գալիս տուն, ես ինքս եմ գնում նրա ետևից: Այս անգամ էլ գնացի սովորականի պես և սկսեցի սպասել: Դասերն արդեն ավարտվել էին, բոլորը գնացել էին տուն, իսկ աղջիկս չկար: Մտնելով դպրոց՝ տեսա, որ աղջիկս մի անկյունում կանգնած է:
Երբ նստեցինք մեքենան, երեխան հարցրեց, թե ինչու էի իր հետևից անծանոթ մարդ ուղարկել:
Ես կանգնեցրեցի մեքենան և խնդրեցի ավելի մանրամասն պատմել: Պարզվեց, որ ինչ-որ մի երիտասարդ ներկայացել է որպես իմ ընկեր և ասել աղջկաս, որ ես եմ նրան ուղարկել և որ իրենք հիմա պիտի միասին գնան: Սակայն աղջիկս կասկածել էր, որ մի բան այն չէ և փախել ու թաքնվել է:
Ես ցնցված էի իմ լսածից: Ես միայն մի ցանկություն ունեի. խեղդել այդ սրիկային:
Մենք վերադարձանք դպրոց, ոչ ոք ոչինչ չէր տեսել, իսկ պահակը նկատել էր նման մի բան, սակայն ուշադրություն չէր դարձրել: Դպրոցի տեսախցիկները չէին աշխատում և ոչինչ չէին ֆիքսել:
Ես հիմա շատ զայրացած եմ: Դեռ չգիտեմ ինչպես, բայց անպայման գտնելու եմ այդ ստոր մարդուն և հասնելու եմ նրան, որ կալանավորեն:
Խնդրում եմ, եղեք ուշադիր և սովորեցրեք երեխաներին, որ երբեք և ոչ մի պարագայում չվստահեն անծանոթներին:
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;