Ծերանոցի դռան մոտ մորը թողեց ու գնաց, ճանապարհին չզգալով` ոչ ափսոսանք,ու ոչ լաց

Ծերանոցի դռան մոտ մորը թողեց ու գնաց, ճանապարհին չզգալով` ոչ ափսոսանք,ու ոչ լաց

Ծերանոցի դռան մոտ,
Մորը թողեց ու գնաց,
Ճանապարհին չզգալով`
Ոչ ափսոսանք,ու ոչ լաց։

Դողը շուրթին շշնջաց`
Մնաս բարով իմ որդի,
Թո’ղ գա մի օր ու Աստված`
Իր երկնքում քեզ ների։

Ավետարանը գրկել,
Ու որբի պես լացում էր,
Գուցե որդու նկարը`
Էջերի մեջ պահում էր։

Ձյուն էր ասես կուտակվել,
Կնոջ երկար մազերին,
Այդ մազերից առավել`
Ճերմակել էր իր հոգին։

Գիտեր որ էլ չի քնի,
Որ իր վերջին գարունն է,
Բայց և այդքան ցավի հետ`
Ուշքն ու միտքը իր տունն է։

Օրորոցը սենյակի,
Եվ հեքիաթի այն գիրքը,
Որտեղ մայրն էր իր որդու`
Միակ սիրած կերպարը։

Ո՞նց փոխվեցիր իմ տղա,
Ո՞վ թալանեց քո հոգին,
Որ փշերը աշխարհի`
Փաթաթեցիր իմ սրտին։

Ծերանոցի դռան մոտ,
Մորը թողեց ու գնաց,
Ճանապարհին չզգալով`
Ոչ ափսոսանք ու ոչ լաց։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ