Լինդան ու Ջեյը ծանոթացել են աշխատավայրում։ 52-ամյա կինն ու նրա 17-ամյա կոլեգան աշխատում էին երիտասարդական կենտրոնում։ Կինը խոստովանում է, որ ինքն ու Ջեյը ընդհանուր բազմաթիվ նախասիրություններ ունեին․ գրքեր, ֆիլմեր, հոբիներ։ Ու չնայած տարիքային ահռելի տարբերությանը՝ երիտասարդը սիրելի կնոջը ամուսնության առաջարկություն արեց ու ստացավ դրական պատասխան։
Շուտով զույգն օրինականացրեց հարաբերությունները՝ բախվելով հանրության կողմից բացասական արձագանքի։
—Նա քո տատիկի տարիքի է․․․ -կրկնում էին անգամ անծանոթ մարդիկ։
Վերջերս լրացավ սիրահարների համատեղ կյանքի 18 տարին։ Չնայած մարդկանց վրդովմունքին, նրանք կարողացել են պահպանել ջերմ սիրային հարաբերություններ։
Թեպետ Լինդան ու Ջեյը երեխաներ չունեն, միևնույնն է, նրանք երջանիկ են ու համարում են, որ իրենց ընտանիքը լիարժեք է։ Ամուսինները չեն էլ մտածում բաժանվելու մասին։
Վերջին տարիներին Լինդան շատ է թուլացել, հիմա նա տեղաշարժվում է միայն անվասայլակի օգնությամբ, վատ է տեսնում, բայց վստահ է, որ զույգընկերն իրեն միայնակ չի թողնի։
Ինչ վերաբերվում է Ջեյին, նա երբեք չի զղջացել ժամանակին կայացրած որոշման համար։
Նյութը պատրաստեց arajininfo.ru կայքը