Իրավիճակը այս պահին սահմանին ՀՀ Պն 04:00

Իրավիճակը այս պահին սահմանին ՀՀ Պն 04:00

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են. ՀՀ ՊՆ խոսնակ
Հայաստանի ՊՆ-ն հակադարձում է Ադրբեջանի պնդումներին

02:41

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում արկեր են ընկել, «Ազատության» հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը:

Ըստ նրա` այս պահին տեղում ինտենսիվ կրակոցներ են, երեխաներից ոմանց տարհանել են, մյուսներին դեռ չի հաջողվել: Ըստ նրա` Գեղամասարի այլ շրջաններում ևս նմանատիպ իրավիճակ է:

Սյունիքի Իշխանասար համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանն էլ հաղորդեց, որ կրակոցները շարունակվում են, զոհերի, տուժաների մասին տեղեկություն չկա:

«Անցած տարի որ 4 ժամ կրակոցներ եղան, նույն կրակոցներն են եղել:

Գյուղի ժողովուրդը ճիշտ է` դուրս է եկել գյուղամեջ, բայց առայժմ դուրս չեն գալիս», — ասաց նա` հավելելով, որ դաշտերում հրդեհներ են բռնկվել:

«Արդեն քաղած չոր խոտեր են, վառվում են, հրետանի է աշխատում», — նշեց նա:

02:21

Բաքուն հերքում է սեփական ինքնաթիռի խոցման մասին տեղեկությունները: Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե լուրերը, իբր Ադրբեջանի բանակը այսօր ռազմական ինքնաթիռ է կորցրել, իրականությանը չեն համապատասխանում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Ռազմական գերատեսչությունը պնդում է, թե այդ մասին տեղեկություն էր տարածվել հայկական ալիքներով: Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, առայժմ պաշտոնապես չի հաղորդել ո՛չ սեփական, ո՛չ հակառակորդի կորուստների մասին:

02:06

Պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով՝ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է:

«Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը», — ասված է հաղորդագրությունում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ