Այս բրիտանուհու անունն է Շեննի Ուեբ, ու նա դեռահասության շրջանում տարվել է գոթական ենթամշակույթով, ու դրա պատճառով աղջիկը սկսել է տարեց տարի փոփոխել արտաքինը՝ ամեն անգամ կերպարում նոր տարրեր ավելացնելով: Բացի սև հագուստից ու ագրեսիվ մռայլ դիմահարդարումից, Շեննին գրեթե ողջ մարմինը ծածկում էր դաջվածքներով, կրում սև ու սպիտակ լինզաներ, որոնք նրան վախեցնող տեսք էին հաղորդում:
Տեսնելով Շեննիի առանձնացող կերպարը՝ ոճաբանները որոշեցին հրավիրել նրան մասնակցելու հեռուստաշոուի: Կազմակերպիչները խոստացան աղջկան վերածել արքայադստեր: Բրիտանուհին սկզբում չէր հավատում, որ նման բան հնարավոր է, սակայն տեսնելով արդյունքը՝ նա շշմեց զարմանքից:
Իրենց գործի պրոֆեսիոնալները քսուքով ծածկեցին Շեննիի դաջվածքները, իսկ նուրբ դիմահարդարման և բաց երանգի արհեստական մազերի շնորհիվ նրան թեթև ու զգացմունքային տեսք հաղորդեցին:
Թեպետ հաղորդման ավարտից հետո Շեննին կրկին վերադարձավ իր հին կերպարին, միևնույնն է, նա արդեն չի վախենում տանից դուրս գալ առանց իրական տեսքը թաքցնելու: