Ինչ ուրախ ենք ժպտում, տա՛տ ջան, չգիտենք՝ մեր վերջին նկարն ա, րոպեներ հետո էլ չես լինելու

Ինչ ուրախ ենք ժպտում, տա՛տ ջան, չգիտենք՝ մեր վերջին նկարն ա, րոպեներ հետո էլ չես լինելու

Տատիկս շատ կենսախինդ կին էր։ Բոլորը գիտեին, որ հիվանդություն ունի ու ամեն րոպեն կրարող է վերջինը լինել, բայց նա համակերպվել էր արդեն իր կարգավիճակի հետ ու ամեն օրը ապրում էր, կարծես վերջինն է։

Ի՞նչ անեինք, մենք էլ, այդ ախտորոշումը մոռացած, ապրում էինք նրա հետ, նրա նման՝ անտեսելով չար հիվանդությունը, որ մեզանից պիտի խլեր մեր հարազատին։

Տատիկս թաքցնում էր իր վատ զգալը; նա երբեք ու երբեք չէր խոսում այն մասին, որ լավ չի զգում։ Միայն երբեմն, ծայրահեղ վատ դեպքերում, ասում էր, որ մի քիչ ուզում է պառկել, ու շուտով կվերադառնա։

Հերթական անգամ էլ մորաքրոջս տանն էինք։ Նստեցինք, խոսեցինք, մի հատ էլ նկարվեցինք ես, մամաս ու տատիկս։ Հետո տատիկս ասաց, որ պիտի գնա ու պառկի։ Ո՞վ իմանար, որ վերջին անգամ ենք նկրան տեսնում ու հետը խոսում։ Իսկապես վերջինը եղավ։

Տա՛տ ջան, միշտ կհիշեմ քեզ։

 

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ