Ինչ իրավիճակ է Ջերմուկում. մանրամասնում է փոխքաղաքապետը

Ինչ իրավիճակ է Ջերմուկում. մանրամասնում է փոխքաղաքապետը

Ինչ իրավիճակ է Ջերմուկում. մանրամասնում է փոխքաղաքապետը

 

Ջերմուկ քաղաք մուտքն այս պահին խիստ սահմանափակված է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը:

Նրա խոսքով` քաղաքում խուճապ չկա, իրավիճակը կայուն է, սակայն կա որոշակի լարվածություն:

«Քաղաքային իշխանությունների կողմից տարհանում չի կազմակերպվել, ցանկացողները ինքնակամ լքել են քաղաքը, ովքեր էլ չեն ցանկացել լքել,  ապրում են, պայքարում են: Քաղաքում նաև ապաստարաններ կան»,-ասաց նա:

Փոխքաղաքապետը նշեց նաև, որ այս պահին դպրոցները, մանկապարտեզները փակ են:«Ակտիվ գործում է բուժհաստատությունը»,-նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ստեղծվել են ինքնապաշտպանական խմբեր, նա նշեց. «Քանի որ մենք սահմանամերձ ենք, ինքնապաշտպանական նախաձեռնությունները միշտ էլ եղել են»:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ