Միջոց 1
Հաստ թղթի վրա մի քիչ աղ լցնել: Արդուկը լավ տաքացնել և քսել աղի բյորեղիկներին այնքան ժամանակ,մինչ այրված հետքերը կմաքրվեն:
Միջոց 2
Մի բուռ աղը լցնել շղարշի մեջ և դրանով շփել տաքացրած արդուկը: Այրվածքը շատ շուտ կանհետանա:
Միջոց 3
Վերցնել ջրածնի պերօքսիդ, դրանով թրջել բամբակե սկավառակը և մաքրել այրած հետքերը:
Միջոց 4
Տնտեսական խանութներում կարելի է գտնել հատուկ մատիտ՝ այրված արդուկը մաքրելու համար: Ընդամենը հարկավոր է տաքացնել արդուկը և մատիտով շփել այրված հատվածները: Հետո մաքրել կտորով:
Միջոց 5
Հարկավոր է տաքացնել արդուկը և մաքրելու կարիք ունեցող հատվածներին օճառ քսել: Սա հատկապես արդյունավետ է թարմ լաքաների դեպքում:
Միջոց 6
Եթե արդուկի մակերեսին պատահաբար կպչել է պոլիէթիլենային տոպրակ, ապա այդ հետքը կարելի է վերացնել ացետոնի շնորհիվ:
Միջոց 7
Կարելի է կիրառել նաև սոդա: Այն հարկավոր է խառնել ջրի հետ, ստացված լուծույթով թրջել բամբակե սկավառակը և շրջանաձև շարժումներով շփել սառը արդուկը: Դրանից հետո լվանալ մաքուր ջրով թրջած սպունգով և չորացնել փափուկ կտորով:
Կարևոր է հիշել, որ չի կարելի մաքրել արդուկը կոպիտ նյութերով կամ դանակով: Այն վնասում է արդուկի աշխատանքային մակերեսը և կարող է հանգեցնել հետագա խնդիրների:
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;