Մեր պատմության հերոսը մի երիտասարդ է, ով շուտով պիտի ամուսնանար: Քանի որ բազմաթիվ նախապատրաստական աշխատանքներով պիտի զբաղվեր և ժամանակ չուներ, տվեց ընկերների համարները հորը և խնդրեց զանգել նրանց և հրավիրել իր հարսանիքին:
-Ինչպես ասես, որդիս, – պատասխանեց հայրը:
Փեսան նույնիսկ չէր էլ սպասում, որ հարսանիքին չի գա ընկերների մեծամասնությունը:
Մոտենալով հորը՝ որդին ասաց.
-Հայրիկ, ու՞ր են իմ հյուրերը, չէ որ ես խնդրել էի բոլորին զանգել:
-Ես արել եմ, ինչպես որ խնդրել էիր:
-Իսկ այդ դեպքում ինչո՞ւ են 50 ընկերներիցս միայն 15 հոգին եկել:
-Հասկանում ես, որդիս, ես հերթով զանգում էի նրանց և ասում, որ դու իրենց կարիքն ունես: Քեզ օգնելու համար նրանք այս ժամին պիտի այստեղ լինեին: Այնպես որ, որդիս, մի անհանգստացիր, քո իսկական ընկերները հիմա քո կողքին են:
- Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;