Ինչպես աղքատ թոշակառուն տնօրինեց ժառանգություն ստացած 1 000 000 դոլարը

Ինչպես աղքատ թոշակառուն տնօրինեց ժառանգություն ստացած 1 000 000 դոլարը

Մեր պատմության միջոցով ձեզ կծանոթացնենք ծեր կնոջ հետ, ով ժառանգություն էր ստացել 1 000 000 դոլար:

Մի փոքր նախաբան: Մարիյա Զլատիկը, այդպես է պատմության հերոսուհու անունը, ամուսնացած է եղել երիտասարդ ժամանակ: 90-ականներին ամուսինները որոշել են տեղափոխվել Ավստրալիա՝ լավ կյանք փնտրելու: Ամուսինը փայտագործ էր աշխատում, իսկ կինը տան գործերով էր զբաղվում:

Այնտեղ երկար ժամանակ ապրելով՝ կինն իմանում է ծնողների հիվանդության մասին և իր հայրենիք՝ Սերբիա է վերադառնում: Չդիմանալով հեռավորությանը՝ ամուսինները դադարում են շփվել:

Ահա Մարիյան 86 տարեկան է, ապրում է իր փոքր թոշակով: Կացարանն անմխիթար վիճակում է, կարծես հաջորդ վարկյանին կարող է փլվել: Թոշակառուն գրեթե ուտելու բան չուներ, նրան օգնում էին բարի հարևանները: Բոլորը սիրում էին նրան և իրենց ընտանիքի անդամը համարում:

 

 

Մարիյան իմանում է, որ իր հարուստ դարձած ամուսինը մահացել է: Այդ ընթացքում նա հասցրել էր նոր ընտանիք ունենալ, սակայն իր ամբողջ ունեցվածքը կուտակել էր առաջին կնոջը:

Հարևաններն ի սրտե ուրախացել էին Մարիայի համար, քանի որ նա արդեն կարող էր իր համար լավ տուն գնել և ապրել մարդկային պայմաններում:

Սակայն Մարիյան անսպասելի կերպով վարվեց. նա ամբողջ գումարը նվիրեց այն հարևաններին, ովքեր տարիների ընթացքում իրեն օգնության ձեռք էին մեկնել:

-Ես արդեն 80-անց եմ, ինչի՞ս է պետք այդ գումարը, իսկ այդ բարի մարդիկ իսկապես արժանի են դրան, նրանք փրկել են իմ կյանքը,-ասել է տատիկը:

 

 

 

  • Частичное или полное опущение края верхнего века, что приводит к ухудшению качества зрения и головным болям;
Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ